Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Գրիգոր Նարեկացու գանձարանը

Շատերն են խոսում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասին, հպարտնում նրա ստեղծագործությամբ՝ «Նարեկով» ու տաղերով, սակայն քչերը կարող են հպարտանալ, որ կարողացել են կարդալ այս ստեղծագործությունները, հասու դարձել դրանց խորհուրդներին: Նարեկացու ստեղծագործությունների ընթերցման ու ընկալման դժվարությունները պայմանավորված են դրանց լեզվաոճական ու բովանդակային բարդությամբ, ինչն ընթերողից համապատասխան հոգեմտավոր կարողություններ ու պատրաստվածություն է պահանջում: Ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից ընթերցողին հասանելի դարձնել Նարեկացու տաղերի խորհուրդները, ինչպե՞ս մատուցել միջնադարյան հանճարի ստեղծագործությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, բան գիտ. դոկտոր Հենրիկ Բախչինյանի հետ:

Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության