Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Երեկոյան ժամի աղոթք

Աե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, գոհանում եմ Քեզանից, օրհնում եւ փառավորում Քո Սուրբ Անունը, որ անարժան եւ մեղավոր Քո ծառային այսօր ցերեկը պահեցիր եւ խաղաղությամբ երեկոյան այս ժամին հասցրեցիր: Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, որ ցերեկն ստեղծեցիր աշխատելու, իսկ գիշերը՝ մեր տկար բնության հանգստանալու համար, արդ, Քո ծառան թող մարմնով ննջի, իսկ հոգով եւ մտքով արթուն մնա: Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ, ահա ես ննջում եմ եւ անկենդան ընկած մի դի եմ ու չգիտեմ, թե ե՛րբ եւ ինչպե՛ս պետք է արթնանամ: Դրահամար էլ հոգիս, մարմինս եւ իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմությանն եմ հանձնում եւ խնդրում, որ Դու Քո ամենազոր Աջով դրոշմես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ կարողանամ ապահով, աներկյուղ, խաղաղությամբ եւ առանց փորձանքների ննջել: Պահպանի՛ր ինձ հոգեւոր եւ մարմնավոր բոլոր թշնամիներից եւ փրկի՛ր նրանց որոգայթներից, խավարում շրջող իրերից, գիշերային երկյուղից, դիվական ցնորքներից եւ զարհուրեցնող տեսիլքներից: Մաքրի՛ր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից, աղտեղի խորհուրդներից եւ բոլոր մեղսածին շարժումներից: Քո հանցավոր ծառայի վրա պահապան եւ վերակացու կարգի՛ր Քո երկնային զինվորների բանակներին եւ իմ պահապան հրեշտակիդ հետ, Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը, որոնցով այս գիշեր ապահով եւ աներկյուղ ննջեմ եւ խաղաղությամբ առավոտյան ժամին հասնեմ, որպեսզի այդ ժամին էլ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որին միշտ վայելէ փառք եւ երկրպագություն հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սիմեոն Երևանցի