Այսպէս է ասում Տէրը. «Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն:Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք»(Իմաստ. Սողոմոնի 6:11-12)

Հայտնի և անհայտ Վանուշ Խանամիրյան

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։

1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։

Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։

2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը։

«ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ» մշակութային հաղորդաշարը պարուսույց Վանուշ Խանամիրյանի մասին։

Ռեժիսոր, պրոդյուսեր` Արմեն Սարգսյան։