Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Աշոցքի եկեղեցի

Շիրակի մարզում, Աշոցք գետի ափերին սփռված է նույնանուն համայնքը: Գյուղում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցին ու հին գերեզմանոցը։ Լույս գերեզման խորհրդավոր անունը, որ տվել են տեղաբնակները ոչ մեծ չափեր ունեցող աղոթատանը, ավելի մեծ խորհրդավորություն է հաղորդել 19-րդ դարի կառույցին: Հնում եկեղեցին այլ անվանում է ունեցել, վերջին շրջանում կատարված նորոգումից հետո, երբ վերաօծվել է սրբավայրը, այն ստացել է Սրբոց Ղևոնդյանց անվանունը: Այն միակ աղոթատունն է Հայաստանի տարածքում, որ կրում է Սրբոց Ղևոնդյանց անունը:

ԱՐ հեռուստաընկերություն , «Ոչ միայն հացիվ» հաղորդաշար