Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Ալեքսանդր Ծատուրյան․ «Սիրեցե՛ք միմյանց»

Ես տաճար մտա... «Սիրեցե՛ք միմյանց»
Լսվում էր բեմից քարոզ փրկչավանդ,
Եվ ստվար շարքեր բարեպաշտ մարդկանց
Աղոթում էին այնտեղ ջերմեռանդ։

«Սիրեցե՛ք միմյանց»... Օ ՛, վսե՜մ ուսմունք
Որ միշտ կրկնվում ես միայն տաճարում.
Եվ միայն այնտեղ անչար զգացմունք.
Գուցե, զարթնեցնում մարդկանց սրտերում...

Շա՜տ եմ փափագած, որ լսեմ ես քեզ
Ե՛վ կյանքում - հեռու տաճարի բեմից,
Բայց իզո՛ւր փափագ... դու հալածված ես
Ե՛վ մարդկանց սրտից, և՛ կյանքի շեմից...