Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Կոմիտաս. «Մարոն ա կայնե»

Մարոն ա կայնե խաս բախչի դուռը,
Մեջքին ա զարկե Գանձակա նուռը,
Ձեռըն ա ծալե, վիզըն ա ծուռը,
Սիրտըն ա հալե սիրավոր հուրը:
Ծոցըն ա վարդով,
Միտքըն ա դարդով.
Աշխարհ վատ խոսող
Լիքըն ա մարդով:
Վարդըն ա բացվե,
Աչքերը՝ լըցվե,
Չար մարդու խոսքից
Սիրտըն ա խոցվե:
Երկինքն ա ամպե, կուգա մարմար ձյուն,
Կուգա, կըթափի կանաչ սարերուն:
Խավար ա պատե Մարոյի հոգուն,-
Իր յարի սիրուն մընաց երերուն:

Հայ ժողովրդական «Մարոն ա կայնե» երգն է՝ Գէորգ Հաճեանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Մադաթ Ավանեսովը: Մշակումը՝ Կոմիտասի: Գէորգ Հաճեանի «Կոմիտասեան Հայաստան» ալբոմից: