Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Մեր Մեծերը․ Սերգեյ Սարինյան

Սերգեյ Սարինյանը ծնվել է Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում, ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանում։ 1942-1943 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1941ճ-1942 թթ., 1944 թվականին եղել է Սեյտիշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերեն բաժինը։ 1952-1958 թթ. եղել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1958-1960 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1960 թվականից՝ հայ նոր գրականության բաժնի վարիչը։

Սերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», 1955, «Հայկական ռոմանտիզմ», 1966)։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ («Րաֆֆի», 1957,«Մուրացան», 1976)։ Իր ուսումնասիրություններում Սերգեյ Սարինյանը հետազոտել է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունների, գրական դպրոցների և դասական գրողների ստեղծագործության գիտական մեկնաբանման սկզբունքները։ Նրան բնորոշ է գրական երևույթների կոնկրետ պատմական ու տիպաբանական, գեղագիտական ու փիլիսոփայական համարժեքների միասնական քննությունը։ Սերգեյ Սարինյանը հանդես է գալիս նաև ժամանակակից հայ գրականության հրատապ խնդիրներին նվիրված քննադատական աշխատություններով («Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», 1973, «Գեղարվեստական գրականության պատմականությունը»,1979)։ Նրա գործուն մասնակցությամբ հրատարակվել է «Հայ նոր գրականության պատմություն»-ը (հ․ 1-5, 1962-1979, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980)։ Հեղինակակից է Մոսկվայում ռուսերեն հրատարակված «Հայ գրականություն» (1976) դասընթացի։ Սերգեյ Սարինյանի առաջաբանով և ծանոթագրություններով «Բիբլիոտեկա պոետա» («Библиотека поэта») մատենաշարով Լենինգրադում տպագրվել է Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» (1980) գիրքը։