Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Ստեփան Ալաջաջյան. Կենսագրություն

Ստեփան Եղիայի Ալաջաջյան (հունվարի 3, 1924, Հալէպ, Սիրիա - դեկտեմբերի 23, 2010, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Հալեպում, Սիրիա: 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, 1957 թվականին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1957-1963 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ 1966-1967 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975 թվականներին՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980 թվականից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։

Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն: Պարսկերեն թարգմանվել և 1973 թվականին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը: Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։ Անգլերենից և ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Հերբերտ Ուելսի, Ժան Պոլ Սարտրի և այլոց գործերը: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» և «Հայ մատենագիրներ» շարքերը:

Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից` Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980 թվականին նկարահանել է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը:

2001 թվականից բնակություն է հաստատել Լոս Անջելեսում: 2008 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով[3]: Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010 թվականի դեկտեմբերի 23-ին:

Երկերի մատենագիտություն

Վշտի ծաղիկներ (քերթվածներ), Հալեպ, տպարան «Տիգրիս», 1942, 47 էջ։
Անապատում, Երևան, Հայպետհրատ, 1953, 303 էջ։
Պարտություն (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957, 308 էջ։
Այգիների աշխարհում (ակնարկ Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի այգեգործ-բրիգադավար Վահագն Ալավերդյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 36 էջ։
Փյունիկ (վիպակ), Երևան, հայպետհրատ, 1962, 232 էջ։
Առանց հայրենիքի (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 220 էջ։
Արծիվն ու հովիվը, Երևան, «Հայաստան», 1964, 16 էջ։
Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1966, 264 էջ։
Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 263 էջ։
Եղեգները չխոնարհվեցին (վեպ), Երևան, «Հայաստան», 1970, 476 էջ։
Մադլենն ապրում է Փարիզում (պատմվածքներ, Զարմանալի Հայաստան. գեղարվեստական հրապարակախոսություն, «Մադլենն ապրում է Փարիզում» վիպակը), Երևան, «Սովետական գրող», 1975, 303 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք առաջին (գրքում զետեղված են «Անապատում» և «Պարտություն» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1976, 612 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք երկրորդ (գրքում զետեղված են «Առանց հայրենիքի» և «Փյունիկ» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1977, 452 էջ։
Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ստեփան Ալաջաջյանի «Զարմանալի Հայաստան» գործը), «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Անառագաստ նավակներ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 128 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք երրորդ (գրքում զետեղված է «Եղեգները չխոնարվեցին» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1979, 492 էջ։
Ապառաժները արտասվել գիտեն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ։
Ոսկեգույն ծիրկաթին (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 471 էջ։
Եղեգները չխոնարհվեցին։ Անառագաստ նավակներ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1984, 504 էջ։
Չսպիացած վերք, Ա գիրք (վեպ), «Խորհրդային գրող», 1989, 512 էջ։
Չսպիացած վերք, Բ գիրք (վեպ), «Նաիրի», 1990, 592 էջ։
Լուսաւորեալ խորաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1993, 157 էջ։
Չսպիացած վերք, Գ գիրք (վեպ), «Նաիրի», 1993:
Լուսաւորեալ խորաններ (յուշագրութիւն), Լոս Անջելըս, 1993, 160 էջ:
…Եւ Ատրուշաններ (յուշագրութիւն), Լոս Անջելըս, 1995, 200 էջ:
Ճամփեզրի վրայ, Լոս Անջելըս, 1998, 260 էջ:
Վաթսունականք, Լոս Անջելըս, 2002, 208 էջ:
Եղեգները չխոնարհվեցին, Երևան, 2004, 304 էջ:
Պատմուածքներ, Գլենդել, ա. թ., 168 էջ:
Հայ մամուլի էջերում (1957-2005), Քալիֆորնիա, 2008, 328 էջ:
Յորձանուտը (վէպ), Լոս Անճելըս, 2009, 184 էջ:
Թարգմանությունները (անգլերենից)
Վիլյան Շեքսպիր, Ընտիր երկեր երեք հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» գործը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ։
Հերբերտ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից երկրորդը՝ «Պատերազմ օդում», թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 446 էջ։
Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի մեջ մտնող «Ձեր կյանքի ժամանակը» պիեսը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ։
Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր Ա (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» դրաման թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ։