Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Ձորափորեցի. Որ նշանաւ ամենայաղթ

Որ նշանաւ ամենայաղթ
Խաչի քո, Քրիստոս
Բարձեր զդատապարտութիւն
Ազգի մարդկան:

7-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցու «Որ նշանաւ ամենայաղթ» շարականն է՝ Անահիտ Պապայանի կատարմամբ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին կազմում: Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան:
Սա շատ փոքրիկ երգ է, որի մեջ Ձորափորեցին, դիմելով Հիսուսին, ասում է, որ նրա ամենահաղթական նշանով՝ խաչով, Նա բառնաց, վերացրեց մարդկային ցեղի դատապարտությունը: Նկատի ունի այն, որ Ադամն ու Եվան, խախտելով Աստծո պատվիրանը, անհնազանդաբար ճաշակեցին Դրախտի կենտրոնում աճած չարի և բարու իմացության ծառի պտուղը: