Այսպէս է ասում Տէրը. «Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ»(Իմաստ. Սողոմոնի 1:2)

Տա­րի­ներն անց­նում են պահ առ պահ, հեր­թա­փո­խում են`մե­զա­նից տա­նե­լով այն ա­մեն կարևորն ու ան­կարևո­րը, որ ու­նենք

Անց­նող տա­րի­նե­րը մերն են դառ­նում ու մեզ են մնում այն­քա­նով, որ­քա­նով կա­րո­ղա­նում ենք նրան­ցից կոր­զել կարևորն ու թան­կը, ան­գինն ու անգ­նա­հա­տե­լին` մարդ­կա­յի­նը, կոր­զել ո՛չ թե պար­զա­պես մեր ձեռ­քում ու­նե­նա­լու, այլ ժա­մա­նա­կի խո­ղո­վա­կով ա­պա­գան սնու­ցե­լու և պա­րար­տաց­նե­լու հա­մար մարդ­կայ­նու­թյամբ` աստ­վա­ծա­պատ­կեր ու աստ­վա­ծա­զարմ:

Տա­րի­ներն անց­նում են շռն­դա­լից ու համ­րա­քայլ, «օ­րե­րը մթ­նում ու անց են կե­նում» ա­ռանց հա­վե­լյալ օ­ժան­դա­կու­թյան, բայց հա­րա­կա է մարդ էա­կի` տա­րի­նե­րից ինքն ի­րեն կոր­զե­լու ջա­նա­դիր ջան­քը: Եվ երբ իր ա­մեն հեր­թա­կան տա­րին մար­դը դի­մա­վո­րում է ո՛չ միայ­նակ, այլ ինքն իր հետ, ու­րեմն ջանքն իր պսակ­վել է հա­ջո­ղու­թյամբ. երբ մարդն ինքն ի­րեն գտ­նում է ա­մեն մի իր նմա­նի մեջ, ու­րեմն հա­ջող­վել է ապ­րած կյան­քը նրա, որ կոչ­վում է ՄԱՐԴ:
Ժա­մա­նա­կի հետ, մեր կյան­քից սա­հում և անց­նում է 365 օ­րե­րից բաղ­կա­ցած տա­րի կոչ­վող մի ժա­մա­նա­կա­հատ­ված, ո­րը ի­րա­կա­նում տևում է մի ակն­թարթ և սո­վո­րա­բար թող­նում է ապր­ած կյան­քի պատ­րանք-տպա­վո­րու­թյուն:
Ժա­մա­նակն ա­վե­լի ա­րագ է անց­նում, քան մար­դը կհասց­նի հի­շել ան­ցյա­լից ինչ-որ բան կամ ա­պա­գա­յի ծրագ­րեր մշա­կել:

Այս ան­գամ էլ ժա­մա­նա­կն ան­ցավ սո­վո­րա­կա­նի նման՝ ա­ռանց դույզն-ինչ գի­տակ­ցե­լու, թե ար­դյոք ին­քը մար­դուն ինչ տվեց, կամ թե՝ ին­չից զր­կեց նրան: Տա­րե­վեր­ջին մենք շատ ա­վե­լի ջանք և ա­վյուն ենք ներդ­նում ժա­մա­նա­կի ան­ցած ու­ղին քն­նե­լու և մեր ստա­ցա­ծը կամ կորց­րա­ծը արժևո­րել փոր­ձե­լու հա­մար, քան ի­րա­կա­նում ձեռք ենք բե­րել տար­վա ըն­թա­ցում: Մար­դիկ տխ­րում և ի­րենց դժ­բախտ են զգում, երբ զրկ­վում են ու­նեց­ված­քից, փո­ղից, ըն­կեր­նե­րից, սա­կայն նրանց հա­մար անն­կատ է մնում կո­րուս­տը ի­րենց մարդ­կա­յին նկա­րագ­րի և Աստ­ծո հան­դեպ հա­վա­տի: Շա­տե­րը կար­ծում են, թե ար­ժե­քա­վոր են միայն փո­ղի հետ առ­նչ­վող բա­նե­րը: Հի­շում եք, ան­շուշտ, ա­ռա­կը ան­միտ մե­ծա­հա­րուս­տի մա­սին, ո­րը տա­րեց­տա­րի մե­ծաց­նում էր իր շտե­մա­րան­նե­րը և տե­ղա­վո­րում էր իր կալ­վածք­նե­րից ստաց­ված բեր­քը՝ իր կյան­քի հե­տա­գա տա­րի­նե­րի հա­մար, երբ Աստ­ված մի օր ա­ռավ թշ­վառ հո­գին նրա, ով իր ան­ձի հա­մար էր գան­ձեր կու­տա­կում և Աստ­ծով չէր հարս­տա­նում՝ իր ու­նեց­ված­քից բաշ­խե­լով կա­րի­քա­վոր­նե­րին:

Ի­րա­կան ար­ժա­նիք­նե­րը, որ մար­դը կա­րող է ու­նե­նալ, դա մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան և ինք­նու­թյան գի­տակ­ցու­թյունն է, սե­փա­կան մարդ­կա­յին ո­րակ­նե­րի պահ­պան­ման և կա­տա­րե­լա­գործ­ման ձգ­տու­մը: Իսկ ի­րա­կան ար­ժեք­նե­րը, որ մար­դը ստա­նում է ի վե­րուստ, լա­վա­գույն կյան­քի հույսն է, լա­վա­գույն հույ­սե­րի ի­րա­կա­նաց­ման հա­վատն է, և շնորհ­նե­րի և ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի գլուխ սերն է, որ ար­դա­րա­ցումն է բո­լոր հույ­սե­րի և վա­վե­րա­ցումն է առ Աստ­ված մեր հա­վա­տի: Մե­րօ­րյա աշ­խար­հում վե­րո­հի­շյալ ար­ժա­նիք­նե­րը կրող և ար­ժեք­նե­րով ապ­րող մար­դիկ շատ քիչ են: Այ­սօր աշ­խարհն այն­պի­սին է, ինչ­պի­սին որ կա, քան­զի շա­տե­րին այն այդ­պի­սին էլ դուր է գա­լիս, ո­մանք չեն էլ փոր­ձում այն փո­խել և գե­րա­դա­սում են հար­մար­վել ընդ­հա­նուր կար­գին ու ո­րա­կին, ո­մանք էլ անհ­նար են հա­մա­րում այն փո­խե­լը, բայց և ջա­նում են չնույ­նա­նալ նրա հետ: Մար­դու կյան­քի, կեն­սա­գոր­ծու­նեու­թյան, հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, բա­րո­յա­կան, պարզ, մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի ստեղծ­ման և պահ­պան­ման հա­մար անհ­րա­ժեշտ շատ բա­ղադ­րիչ­ներ այ­սօր հիմ­նի­վեր կորց­րել են ի­րենց բուն նշա­նա­կու­թյու­նը (այ­սօր հա­գուս­տը ո՛չ թե մեր­կու­թյու­նը քո­ղար­կե­լու, այլ այն ի ցույց դնե­լու հա­մար է, ար­վես­տը ո՛չ թե ճշ­մար­տու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու, այլ այն ե­թեա­կան ներ­կա­յաց­նե­լու, բա­ցա­հայտ կեղ­ծի­քը քո­ղար­կե­լու հա­մար է, լրագ­րու­թյու­նը ո՛չ թե լրատ­վու­թյան, այլ սեն­սա­ցիա­նե­րի հա­մար է, և այս­պես ան­վերջ կա­րե­լի է թվար­կել): Մեր օ­րե­րում ար­դեն ի­րա­կան են ժա­մա­նա­կին մտահ­ղա­ցում ե­ղած շատ բա­ներ, և դա կար­ծես ոգևո­րում է մար­դուն ու մղում կյան­քի կո­չել իր երևա­կա­յու­թյան բո­լոր ար­գա­սիք­նե­րը, ե­թե ան­գամ դրանք անց­նում են բա­րո­յա­կա­նի, թույ­լատ­րե­լիի, մարդ­կա­յի­նի սահ­ման­նե­րը: Մար­դու այ­դօ­րի­նակ գոր­ծու­նեու­թյան հետևան­քում ա­ռա­ջա­ցած երևա­կա­յա­ծին ար­ժեք­նե­րի և ի­րա­կան ար­ժեք­նե­րի տար­բե­րակ­ման և գնա­հատ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է մի բա­ցար­ձակ չա­փա­նիշ՝ Աստ­ծո Խոս­քը:

Տար­վա վեր­ջում թե՛ հոգևոր, թե՛ նյու­թա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը ըստ ար­ժան­վույն արժևո­րում և գնա­հա­տում են նրանք, ով­քեր տար­վա ըն­թաց­քում սպա­սում են այդ պարգևնե­րին՝ ստա­նա­լու ակն­կա­լի­քով, և ստա­նում են վե­րա­դարձ­նե­լու, տա­լու և բաշ­խե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ: Իսկ կորս­տի ցա­վը մեղմ­վում է այն հույ­սով կամ հա­մոզ­մուն­քով, որ ստա­ցա­ծը, այ­նուա­մե­նայ­նիվ, շատ ա­վե­լին էր, քան կորց­րա­ծը: Այս­պի­սի հույս ու հա­մոզ­մունք ու­նեն միայն այն մար­դիկ, ում հույ­սը Միակ Ճշ­մա­րիտ Աստ­ված է և հա­մոզ­մուն­քը՝ հա­վա­տը Միակ, Ճշ­մա­րիտ Աստ­ծո Խոս­քի հան­դեպ: Աստ­ծո Խոս­քի մարմ­նա­ցու­մը և մարդ­կա­յին ծնուն­դը Աստ­ծո սի­րո պա­տաս­խան ար­ձա­գանքն էր փր­կու­թյուն ակն­կա­լող մարդ­կու­թյան հույ­սին ու հա­վա­տին: Սե­րը մեծ է հույ­սից ու հա­վա­տից, ո­րով­հետև այն հա­վի­տե­նա­կան Աստ­ծո տա­րի­քին է, իսկ վեր­ջին­նե­րը՝ մար­դու տա­րի­քին: Ա­սում ենք հույս, հա­վատ, սեր, ըստ աճ­ման կար­գի, քան­զի հույ­սը մար­դուն է հա­տուկ, հա­վա­տը մար­դուն և մյուս բա­նա­կան­նե­րին տր­վել է Աստ­ծուց, իսկ սե­րը՝ Աստ­ված Ինքն է, և երբ Աստ­ված սեր է տա­լիս մար­դուն, Նա նրան տա­լիս է Ինքն Ի­րեն: Աստ­ծո սի­րո ինք­նա­բուխ դրսևո­րու­մը հա­սավ իր գա­գաթ­նա­կե­տին՝ Իր Խոս­քի մար­դե­ղաց­մամբ: Նո­րից վեր­հի­շենք ան­միտ մե­ծա­հա­րուս­տին և նկա­տենք. փր­կու­թյան հա­մար մեզ տր­ված կյան­քը սնո­տի բա­նե­րի վրա վատ­նե­լով՝ մենք մե­ծաց­նում ենք մեր կորս­տյան շտե­մա­րան­նե­րը և այն­տեղ մեր իսկ դա­տա­պար­տու­թյունն ենք կու­տա­կում, և ինք­ներս մեզ մե­ծա­հա­րուստ երևա­կա­յե­լով, չենք տես­նում մեր ի­րա­կան թշ­վառ վի­ճա­կը՝ երկ­րի ե­րե­սին հո­սող ժա­մա­նա­կի փո­շին:

Աստ­ծո Խոս­քը մար­մին ա­ռավ՝ դառ­նա­լով ոչ միայն լսե­լի, այլև տե­սա­նե­լի և շո­շա­փե­լի, հաս­կա­նա­լի և սի­րե­լի: Հի­սուս Քրիս­տո­սով Աստ­ված Իր ան­սահ­ման սե­րը հայտ­նեց մար­դուն նրան ըն­կա­լե­լի կեր­պով, ու թեև Նրա­նով ենք ապ­րում, շարժ­վում և կանք, այ­նուա­մե­նայ­նիվ մար­դը այդ ա­մենն ըն­կա­լում է որ­պես անհ­րա­ժեշ­տու­թյուն և ոչ թե որ­պես Աստ­ծո ան­սահ­ման սի­րո ար­տա­հայ­տու­թյուն:

Եվ նրանք, ով­քեր չըն­կա­լե­ցին ու չհաս­կա­ցան Աստ­ծո ան­սահ­ման սե­րը ողջ տար­վա ըն­թաց­քում, չապ­րե­ցին ի­րենց կյան­քը, այլ ուղ­ղա­կի նրանց կող­քով անն­կատ կեր­պով ան­ցավ 365 օ­րե­րից բաղ­կա­ցած, տա­րի կոչ­վող մի ժա­մա­նա­կա­հատ­ված, որն ի­րա­կա­նում տևեց մի ակն­թարթ՝ թող­նե­լով ապ­րած կյան­քի պատ­րանք-տպա­վո­րու­թյուն:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am