Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Ավետիք Իսահակյանի նամակը Հովհաննես Հովհաննիսյանին

1913, ապրիլի 30, ԺընԵՎ

Շատ սիրելի բանատսեղծ`
Հովհան. Հովհաննիսյանին
Այս հանդիսավոր օրը, որ հայ հասրակության գիտակից մասը գալիս է Քո վաղաժամ ճերմակած գլուխը պսակելու,- ես հեռվից հեռու գլուխ եմ խոնարհում ուսուցչիս և ընկերիս աոաջ՝ հայտնելով այն խորին սերն ու հարգանքը, որ անթառամ ունեցել եմ սրտիս մեջ՝ սկսած այն օրից, երբ Քեզ տեսա աոաջին անգամները։
Առաջին անգամ ես Քեզ տեսա, երբ պատանի էի և աշակերտեցի Քեզ Գևորգյան ճեմարանում։ Այն ժամանակ դու պայծաո երիտասարդ էիր՝ բանաստեղծական ցողով ու շաղով վառ, այն ժամանակ ես առաջին անգամ խմեցի բանաստեղծության նոր, իսկական աղբյուրից, որովհետև դու ինքդ էիր ոսկեղեն աղբյուրը, որ կարկաչում էիր հայոց հին և նոր երգերի սահմանագծում: Ձանձրացնելու չափ շատ է ասված, ոո հայ գրողը նահատակ է. սակայն նահատակ է ո՛չ միայն տնտեսապես, այլև այն, որ նա չի կարդացվում, անհայտ ու մոռացված է մնում և նույնիսկ արհամարհված, որովհետև հայ մասսան ցավալիորեն տգետ է, իսկ ց֊լուխը օտարացած, այլասերված: Եվ ուրեմն որքան մեծ սեր պետք Է ունենալ դեաի մայրենի խոսքը, որ երեսուն տարի շարու¬նակ բարբառել է անապատի մեջ։
Եվ քո կերտվածները, քանակով քիչ, իսկ որակով սքան¬չելի և անգնահատելի, իբրե իսկական գոհարներ, կշողան ու գերագույն հրճվանքով կլցնեն ընտիր հոգիները այնքան ժամանակ, որքան ժամանակ Արազը կուգա լափին տալով, և Ալագյազ բարձր սարին ձյուն կկիտվի կատարին, և հայ խոսքը կհնչե Ազատ Մասիսն ի վեր...
Հոգով ու սրտով մասնակցում եմ Քո տոնին, բոլորի հետ միասին բարձրացնում եմ գավաթը և ջերմ-ջերմ համբուրելով Քեզ, իմ շատ սիրելի ուսուցիչ և ընկեր, մաղթում եմ առողջություն, ուրախություն և երկար կյանք:

Միշտ քո՝
Ավետիք Իսահակյան