Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Գրիգոր Հախինյան (երգահան)

Գրիգոր Մուշեղի Հախինյան (1926, ապրիլի 20, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) - 1991, մարտի 6, Երևան), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ժողովրդական արտիստ (1990)։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (1957, դասատու՝ Գրիգոր Եղիազարյան)։ 1961-1976 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1970 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի դասատու (պրոֆեսոր 1989), 1974 թվականից, միաժամանակ՝ Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։

Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963, «Հայաստան», 1983, «Մեծ հաղթանակ», 1985), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966), 4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։