Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Ավետիք Իսահակյանի նամակը Մարտիրոս Սարյանին

1925, ՄԱՅԻՍԻ 26, ՎԵՆԵՏԻԿ

Շա՜տ սիրելի Մարտիրոս.
Նամակդ ստացել եմ իր ժամանակին, և ուզածդ իրերի պատվերը տվել եմ, բայց մինչ այսօր փողը չստացա, ուղարկախդ փողը. Պոստան հայտնեցի` նույնպես դեռ չի ստացել: Ի՞նչ է եղել` չգիտեմ: Դու ևս հետաքրքրվիր իմանալու. Գուցե կորել է…
Քո նամակը ստանալուց առաջ քեզ, Երևան, գրել էի արդեն, երևի հիմա ստացել ես:
Չարենցը եկավ, գնաց, և անշնորհքը մի տող չգրեց. Չգիտեմ ու՞ր է հիմա:
Ես լավ եմ, բայց շատ տխուր եմ. Ի՞նչ պիտի լինի օտար երկրում ապրող մարդու կյանքը. ո՛չ այս ենք, ո՛չ այն. քաշ ենք գալիս:
Բարևիր Մոսկվա եղող իմ բարեկամներին: Լսում եմ, որ այս տարի մեր հայրենիքի բերքը գեշ է. Մրսել են ցանքերն ու այգիները. սով չլինի՞, ի սեր աստծու…
Շատ և շատ ջերմ բարևներ մեզնից:

Համբույրներով,
քո՝ Ավետիք
Հ. Spec. A. Issahakian, 2266. Dorsoduro
Le Marchi, Venezia.