Այսպէս է ասում Տէրը. «Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն:Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք»(Իմաստ. Սողոմոնի 6:11-12)

«Կարծես երկու սրտով երգի». Արաքսյա Գյուլզադյան

Արաքսյա Գյուլզադյան (ծնվ. հունիսի 5,1907թ., Գյումրի - մահ. հոկտեմբերի 7, 1980), հայ մեծանուն երգչուհի։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։

1926-ից հաստատվել է Երևանում և մինչև 1955-ը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1951-67թթ հանդես է եկել նաև Հայֆիլհարմոնիայում` որպես մենակատար: Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը:

1939թ. և 1956թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակներին: Կատարել է հայկական, իրանական, ադրբեջանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև` հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ:

1960թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:

Տեսանյութը՝ «Օթյակ» հաղորդաշարի: