Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Ավետիք Իսահակյանի նամակը Ռոմանոս Մելիքյանին

1927, փետրվարի, Երևան

Սիրելի Ռոմանոս.
Մորաքույրիս թոռի մասին է խնդիրս - Հեղինե Մազմանյան, ով սովորում է քեզ մոտ:
Նրանս տնտեսական վիճակը տխուր է. հայրներ մեռավ, և ամբողջ ընտանիքը մեծ քույրն է պահում, որ ծառայում է այստեղ, հիվանդանոցում:
Ռոճիկը հազիվ է բավարարում իրենց, էլ ու՞ր մնաց հոգալ ուսման ծախսերը: Ուստի սրանով շատ խնդրում եմ քեզ - անես կարելին. Առանց վարձատրության սովորի մոտդ, և մանավանդ որ ընդունակ աղջիկ է:
Եթե գիտենայի, որ միջոցներ ունին, բնականաբար քեզ չէի դիմի:
Ամիսներ է այստեղ եմ, և դեռ հնարավորություն չունեցա Թիֆլիզ գալու: Սակայն մտադիր եմ մի ամսից հետո գալ Թիֆլիզ մի քանի ժամանակով:
Այստեղ ես ինձ տակավին լավ եմ զգում:
Ջերմ բարևներ և հարգանքներս սիրելի տիկնոջդ:

Համբույրներով,
Քո` Ավետիք Իսահակյան