Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Թալինի Ս. Աստվածածին եկեղեցի

Արագածի հարավային փեշերին, Արտենի լեռան մոտ գտնվում է Արագածոտնի մարզի ամենամեծ քաղաքներից մեկը՝ Թալինը: Այն պատմական հարուստ անցյալ ունի: Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Այստեղ գործող միակ աղոթատունը, թեև ոմանք Ս. Գևորգ են անվանում, բայց իրականում կրում է Աստվածամոր անունը: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Նախաձեռնությունը եղել է Տ. Եզնիկ քահանայինը: Տեր Հայրը, երբ Արևմտյան Հայաստանի Ջութախ նահանգից իր ընտանիքով եկել ու բնակություն է հաստատել այստեղ, ժողովրդին համախմբելով ու հանգանակություն կազմակերպելով, կառուցել է այս աղոթատունը: Այդ ժամանակ Կաթողիկե տաճարն արդեն խոնարհված էր, իսկ տեղի բնակչությունը միջոցներ չուներ, որպեսզի այն վերականգներ ու գործող դարձներ:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի