Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Հովհաննես Վանանդեցի-Հասմիկ Պապյան. Հայաստան, երկիր դրախտավայր

Հայաստան, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ Հայրենիք,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՜ն։

Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ
Ոգևորի ի նոր խրախույս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայսատա՜ն։

Հայաստա'ն, անո՛ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՛ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Գետք քաջառաջք ադենաբուղխ
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ, փառք իմ միայն։
Հայաստա՚ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Հայաստան, ծնող դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան.
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Խոսք՝ Հովհաննես Միրզա - Վանանդեցու, (1772-1841 թթ.), երաժշտություն՝ Գաբրիել Երանյանի (1827 - 1862թթ.): Երգում է Հասմիկ Պապյանը: Դաշնամուրով նվագակցում է Վարդան Մամիկոնյանը: Մշակումը՝ Կոմիտասի: