Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Մարտի 18-ը Վեհափառ հայրապետը հայտարարել է համազգային աղոթքի օր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Tert.am: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի կողմից մարտի 18-ը հայտարարվել է Համազգային աղոթքի օր։

Վեհափառ հայրապետը հորդորում է, անկախ գտնվելու վայրից, աղոթք բարձրացնել առ Աստված՝ հայցելով՝ խաղաղություն պարգևի աշխարհին և մեր ժողովրդին, «հնարավորություն ընձեռի հաղթահարել համավարակի այս փորձությունը»: