Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Արա Սարգսյան. Կենսագրություն

Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 7, 1902, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 13, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից։ Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է:

Կենսագրություն

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։

Ուսման տարիներ

Արա Սարգսյանի հուշարձանը համանուն թանգարանի հարևանությամբ

Արա Սարգսյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան փողոցում

Արա Սարգսյանի դիմաքանդակը Հայաստանի նկարիչների միության շենքի մուտքի մոտ

Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև՝ 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ էլեկտրիկ է աշխատում։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919-1921), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, որտեղ զգացվում է Ռոդենի ազդեցությունը: Այնուհետև, շարունակել է ուսումը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-1924)՝ աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզեֆ Մյուլներին, դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում։ 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»։ Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։

Հայաստանում

Վիեննայում 1924 թվականին ընդունում է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-ից 1930 թվականներին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միավորել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ Այս ժամանակաշրջանի նրա ստեղծագործություններում նկատվում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային արվեստի շունչը:

Վախճանվել է 1969 թ. հունիսի 13-ին Երևանում: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:

1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը:

Ստեղծագործություններ

Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ և բազալտ:

Կոմպոզիցիաներ

«Քաղց», գիպս, 1919 թ.,
«Անսփոփ վիշտ», բրոնզ, 1950 թ.
«Հուսահատություն», գիպս, 1920 թ.,
«Տառապանք», կավ, 1922 թ.,
«Լուռ վիշտ», մարմար, 1923 թ.,
«Բարձունքի գրավումը», փայտ,/բրոնզ 1942 թ.։
«Լոգանքից հետո», գիպս գունավոր, 1938 թ., բրոնզ, 1967 թ.
Զոհված զինվորի հիշատակին, 1968 թ., Ջանֆիդա գյուղ, բրոնզ-տուֆ, 360*260*150/ճարտարապետ` Արմեն Սարգսյան

Դիմաքանդակներ

«Կառլ Վայգել», գիպս, 1922 թ.,
«Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922 թ.,
«Հեղինե Զատեյան», գիպս, 1923 թ.,
«Սարգիս Խաչատության», գիպս, 1924 թ.,
«Վահան Թոթովենց», գիպս, 1926 թ.,
«Մանուկ Աբեղյան», գիպս, 1926 թ.,
«Հրաչյա Աճառյան», գիպս, 1926 թ.,
«Միքայել Նալբանդյան», Գիպս, 1933 թ.,
«Հակոբ Պարոնյան», գիպս, 1933 թ.,
«Սուրեն Սպանդարյան», մարմար, 1927 թ.։

Մոնումենտներ

«Հովհաննես Թումանյան», բրոնզ, 1957 թ.,
«Ալեքսանդր Սպենդիարյան», բրոնզ, 1957 թ.,
«Նելսոն Ստեփանյան», բրոնզ, 1950 թ.
«Մայր Հայաստան» հուշահամալիր, կռած պղինձ, 1975 թ.:

Ցուցահանդեսներ

Արա Սարգսյանի ցուցահանդեսները

Կոստանդնուպոլիսի հայերի մշակույթի տան գեղարվեստի քաղաքային ցուցահանդես,1921
Առաջին անգամ մասնակցել է Վիեննայի կերպարվեստագետների ցուցահանդեսին երաժշտագետ Ռ. Ռոբերտի և դաշնակահար Վ. Սիմոնովիչի դիմաքանդակներով: Մամուլի կողմից ստացել է բարձր գնահատական,1922
Նկարիչների միության գարնանային ցուցահանդես Վիեննայում,1923
Առաջին անգամ Հայաստանում մասնակցել է Հայ կերպարվեստագետների ընկերության ցուցահանդեսին,1926
ԽՍՀՄ Ժողովրդական արվեստի հոբելյանական ցուցահանդեսը Մոսկվայում,1927
Փորագրանկարների և նկարների ցուցահանդես ՈՒՀԱՄ (Ուկրաինայի հեղափոխական արվեստի միությունը),Կիև,1928
Մասնակցել է «10-տարի» կերպարվեստի Հոբելյանական ցուցահանդեսին Երևանում,1930
Հայաստանի գեղարվեստի ցուցահանդեսի 11 ամյակը Երևանում,1931
Ցուցահանդես «Կարմիր բանակի 15 տարիները»: Երևան,1933
Ցուցահանդես «Հայաստանի նկարիչների և քանդակագործների 13 տարիների գործունեությունը»: Երևան,1933
Ցուցահանդես «Անդրկովկասի գեղարվեստական արվեստը»: Առաջին Անդրկովկասյան արվեստի օլիմպիադա:Թբիլիսի,1934
Կերպարվեստի ասպարեզում մատուցած ծառայությունների համար ՀՍՍՌ Կենտգործկոմի նախագահությունը նրան շնորհել է ռեսպուբլիկայի «Արվեստի վաստակավոր գործչի» կոչում,1935
Ընտրվել է Անդրկենտգործկոմի անդամ,1935
Ցուցահանդես «կերպարվեստի 15 տարի»: Երևան,1935
Ցուցահանդես «Սովետական Սահմանադրություն»: Երևան,1937
Համաշխարհային ցուցահանդես: Նյու Յորք,1938
Կերպարվեստի ասպարեզում աչքի ընկած ծառայությունների համար ՍՍՌՄ Գերագույն Սովետը նրան պարգևատրել է` «Պատվո Նշան» շքանշանով,1939
Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես: Մոսկվա-Լենինգրադ,1939
Հայկական ԽՍՀ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների շարժական ցուցահանդես: Հայաստան,1939
20 տարվա ընթացքում Հայաստանի գեղարվեստի հուշարձանների հոբելյանական ցուցահանդես: Երևան,1940
20 տարվա Հայաստանի գեղարվեստի ցուցահանդես: Թբիլիսի,1941
«Հայաստանի նկարիչները Հայրենական պատերազմում» ցուցահանդես: Երևան,1942
«Կարմիր բանակի հերոս» ցուցահանդես: Երևան,1942
Հոբելյանական ցուցահանդես «Հայրենական մեծ պատերազմ», Երևանում խորհրդային կառավարության կողմից ստեղծված 25-ամյա տարեդարձին նվիրված,1942
Ցուցահանդես «Հայրենիքի համար»: Երևան,1943
Հայ նկարիչների ցուցահանդես: Մոսկվա,1944
ՍՍՌՄ Գերագույն Սովետի կողմից պարգևատրվում է երկրորդ «Պատվո նշան» շքանշանով,1945
Հայաստանի կերպարվեստի ցուցահանդես: Երևան,1945
Հոբելյանական ցուցահանդես Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 25-ամյակին նվիրված: Երևան,1945
Մոսկվայի Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես,1946
Ստանում է քանդակագործության պրոֆեսորի կոչում,1947
Ընտրվում է Հայկ. ՍՍՌ Գերագույն Սովետի դեպուտատ,1947
Համամիութենական արվեստի ցուցահանդես: Մոսկվա,1947
Հայաստանի նկարիչների աշխատանքների հոբելյանական ցուցահանդես նվիրված Մեծ սոցիալիստական հեղափոխության 30-ամյակին: Երևան,1947
Հայաստանի կոունիստական կուսակցության XIV համագումարին նվիրված Հայաստանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Երևան,1948
Խորհրդային բանակի 30-ամյակին նվիրված խորհրդային արվեստի ցուցահանդեսը Հայաստանում: Երևան,1948
Խորհրդային բանակի 30-ամյակին նվիրված խորհրդային արվեստի ցուցահանդեսը Հայաստանում: Երևան,1948
Ընտրվում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ,1949
Համամիութենական կերպարարվեստի ցուցահանդես: Մոսկվա,1949
Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհում է ռեսպուբլիկայի «Ժողովրդական նկարչի» կոչման,1950
Հայաստանում կերպարվեստի ցուցահանդես`նվիրված Հայաստանում Խորհրդային Միության ստեղծման XXX ամյակին: Երևանի Գեղարվեստի Համամիութենական Ցուցահանդես: Մոսկվա,1950
Ընտրվում է Հայկ. ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատ:1951
Գեղարվեստի ցուցահանդես: Երևան,1952
ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի անդամների աշխատանքների ցուցահանդես: Մոսկվա,1952
ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամների և թղթակից անդամների աշխատանքների երրորդ ցուցահանդեսը: Մոսկվա,1954
Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես: Մոսկվա,1956
Խորհրդային արվեստագետների համամիութենական համագումարի նկարների և գրաֆիկայի ցուցահանդես: Մոսկվա,1957
Համամիութենական արվեստի ցուցահանդես `նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը: (1917-1957): Մոսկվա,1957
Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես, նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ հեղափոխության 40-ամյակին: Երևան,1957
ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամների և թղթակից անդամների աշխատանքների ցուցահանդես: Մոսկվա,1957
Ընտրվում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ,1958
Սոցիալիստական երկրների կերպարվեստի ցուցահանդես: Մոսկվա-Լենինգրադ,1958
«Наш современник»: ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամների, պատվավոր անդամների և թղթակից անդամների աշխատանքների ցուցահանդես,1959
Հայաստանում խորհրդային իշխանության ստեղծման 40-ամյակին նվիրված Հանրապետական արվեստի ցուցահանդես: Երևան,1960
Համամիութենական արվեստի ցուցահանդես: Մոսկվա,1961
Երևանում և Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվում է քառասնամյա ստեղծագործական գործունեությունը ամփոփող ցուցահանդես` շուրջ 400 աշխատանքներով,1962
ՍՍՌՄ Գերագույն Սովետի ապրիլի 12-ի հրամանագրով շնորհվեց ՍՍՌՄ ժողովրդական նկարչի կոչում,1963
Ապրիլի 16-ին Մոսկվայում, ՍՍՌՄ գեղարվեստի ակադեմիայի սրահներում բացվեց նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը,1963
Երևանում «Մայր Հայաստան» մոնումենտալ հուշարձանով մասնակցում է նկարիչների միության ցուցահանդեսին,1968
Ետմահու արժանանում է ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչմանը,1971
«Մայր Հայաստան» հուշահամալիրը ցուցադրվում է ԱՄՆ Սպոկանե քաղաքում «Expo 74» միջազգային ցուցահանդեսի «Խորհրդային տաղավարում»,1974
Մայր Հայաստան» հուշահամալիրը ցուցադրվում է Բուենոս Այրես քաղաքում բացված միջազգային ցուցահանդեսի «Հայաստանի տաղավարում»,1976

Զոհված զինվորի հիշատակին, 1968թ., Ջանֆիդա գյուղ, բրոնզ-տուֆ, 360*260*150/քանդակագործ Արա Սարգսյան/ճարտարապետ` Արմեն Սարգսյան

Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)

Նելսոն Ստեփանյանի կիսանդրին

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը

Հովհաննես Թումանյանի հուշարձանը

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի