Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Տիրան Ղազանչյան. Կենսագրություն

Տիրան Տիգրանի Ղազանչյան (հուլիսի 5, 1901, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։ ԽՄԿԿ անդամ՝ 1947 թվականից։

Կենսագրություն

1921 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և երկար տարիներ աշխատել որպես ուսուցիչ: 1936 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը և աշխատանքի անցել աշխատել Երևանի պետական համալսարանում որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1950-1962 թվականներին եղել անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։

Նա Հայաստանում հիմնել է ֆիզիկա-քիմիական անալիզի լաբորատորիա։ Միջնադարյան մատենագրական նյութերի հիման վրա քննարկել, համակարգել ու ներկայացրել է Հայաստանում քիմիայի ծագման և զարգացման պատմությունը, որի առանձին բաժինները հրատարակվել են պատմաբանասիրական և անօրգանական և անօրգանական քիմիայի հարցերին նվիրված աշխատություններում։ Հեղինակ է «Էլեմենտների ուսումունքը հայ բնափիլիսոփայության մեջ» (1946) և առանձնակի արժեք ներկայացնող «Очерки по истории химии в Армении» (1955) մենագրությունների, «Ջրածին» (1953), «Թթվածին» (1954), «Նյութի ատոմամոլեկուլյար կառուցվածքի մասին» (1956 թվական), «Ջրի կյանքը» (1957), «Ալյումինիում» (1959), «Պղինձ» (1961), «Սիլիցիումի աշխարհում» (1969) և բազմաթիվ այլ գիտական և գիտահանրամատչելի գրքույկների։

Պարգևներ

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկեր

Էջեր քիմիայի պատմությունից Հայաստանում: Տ. Ղազանչյան, Երևան, Ա. հ., 1942:
Գրիգոր Տաթևացու տարրաբանական հասկացությունների մասին: Տ. Ղազանչյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1943:
Էլեմենտների երկրաչափական ուսմունքի արձագանքները հայ փիլիսոփայության մեջ: Տ. Ղազանչյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրաարակչություն, 1945:
Էլեմենտների ուսմունքը հայ բնափիլիսոփայության մեջ: Տ. Ղազանչյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1946:
Քիմիա: Դասագիրք միջնակարգ դպրոցի 8-10 դասարանների համար: 2-րդ հրատարակություն, վերամշակված, Երևան, Հայպետհրատ, 1949 (համահեղինակ):
Քիմիան և նրա զարգացման ուղիները Հայաստանում: (Դոկտորային դիսերտացիայի ավտորեֆ.) / Տ. Ղազանչյան, Երևան, Պետ. համալս. հրատարակչություն, 1949:
Քիմիա: Դասագիրք միջն. դպր. 8-10 դաս. համար: 2-րդ հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1951 (համահեղինակ):
Դմիտրի Իվանովիչ Մենդելեև: [1834-1907], Երևան, Հայպետհրատ, 1951 (համահեղինակ):
Հետաքրքրաշարժ գեոքիմիա: Երկրի քիմիան: Երևան, Հայպետհրատ, 1952 (համահեղինակ):
Ատոմային միջուկ: [Միջուկային ֆիզիկայի հարցերի հանրամատչելի շարադրություն], Երևան, Հայպետհրատ, 1953 (համահեղինակ):
Ջրածին: Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1953:
Հետաքրքրաշարժ միներալոգիա: Երևան, Հայպետհրատ, 1954 (համահեղինակ):
Ջրածին: Տ. Ղազանչյան, Երևան, Հայպետհրատ, 1955:
Նյութի ատոմա-մոլեկուլյար կառույցի մասին: Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Հայպետհրատ, 1956:
Սահակ ծաղկարար: Տ. Ղազանչյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1956:
Մարի Կյուրիի կյանքը: Երևան, Հայպետհրատ , 1957 (համահեղինակ):
Գծագրումները քիմիական լաբորատորիայում: Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1957:
Ջրի կյանքը: Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն , 1957:
Ալյումինիում: Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Հայպետհրատ, 1959:
Պղինձ: Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1961:
Էդիսոն: [Ամերիկյան գյուտարար Թ. Էդիսոնի մասին], Երևան, Հայպետհրատ, 1963 (համահեղինակ):
Սիլիցիումի աշխարհում: Տ. Ղազանչյան, Երևան, «Հայաստան», 1969: