Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Մայր Թերեզա․ Սերն արվեստ է

«Մենք կարող ենք հիվանդությունից ազատվել դեղերի օգնությամբ, մինչդեռ միայնությունից, հիասթափությունից և հուսահատությունից ազատվելու միակ դեղամիջոցը սերն է: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր մեռնում են սովից, բայց ավելի շատ են նրանք, ովքեր մեռնում են սիրո պակասից»: 

Երբ դուք ձեզ դժբախտ և լքված եք զգում, փորձե՛ք ինչ-որ բան անել սիրով: Արտաբերեք գոնե մեկ բառ սիրով, ուղղակի ինչ-որ մեկի մասին մտածեք սիրով:

Բացե՛ք սիրտը և փորձե՛ք սեր արթնացնել: Դրա համար նախ հարկավոր է դադարել ուրիշների և քո մեջ միայն թերություններ և սխալներ տեսնել: Մարդիկ կան, ովքեր մեզ դուր են գալիս, մարդիկ էլ կան, ում մենք չենք հավանում: Հեշտ է սիրել մարդկանց, ովքեր մեզ դուր են գալիս: Բայց հաշվի առեք, որ սիրել մերձավորին` չի նշանակում հիանալ նրանով: Դժվար է հիանալ մարդասպանով կամ գողով: Բայց, միևնույնն է, նրանց պետք է բարին ցանկանալ: Սիրել մերձավորին` նշանակում է նրան բարին ցանկանալ:

Սերն արվեստ է, այն մարզումներ է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամեր շարունակ չարչարվում են, որպեսզի կատարելագործեն իրենց հմտությունները և կարողությունները: Այդպես է և սիրո դեպքում: Եթե մենք ջանքեր չգործադրենք սիրելու համար` մենք միայնակ և դժբախտ կլինենք:

Աղբյուր՝ Movsisyannune.com