Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Ավետիք Իսահակյանի նամակը Հովհաննես Բաղրամյանին

Մեծարգո և շատ սիրելի Հովհաննես Խրիստաֆորովիչ.
Ամենից առաջ շնորհավորում եմ Ձեր նոր տարին, ցանկանալով Ձեզ երկար և առողջ կյանք, նորանոր հաջողություններ ի փառս մեր մեծ հայրենիքի: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը այն գեղեցիկ հեռագրի համար, որով պատվեցիք ինձ իմ հոբելյանի առթիվ:
Շատ ներողություն եմ խնդրում` Ձեզ մի պահ զբաղեցնելուս համար:
Այս գրությունս բերողը X.X., իմ բարեկամն է, խնդրում եմ բարի լինեք նրան ընդունելու և լսելու նրան, և ինչքան հնարավոր է, ընդառաջեք նրան:

Հարգանքներով և սրտագին բարևներով` Ավ. Իսահակյան

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am