Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Մի անգամ․․․

Ժնևում բացվել էր Ռոդենի անհատական ցուցահանդեսը:

Ավ Իսահակյանը ընկերների և որդու` Վիգենի հետ գնացել էին ցուցահանդեսը դիտելու:

«Նայիր նրան, դու բախտ ունես տեսնելու մեր ժամանակների միակ արձանագործին, որն իր տաղանդով կարողացել է հավասարվել անտիկ աշխարհի և Վերածննդի հանճարեղ քանդակագործներին», - ասաց հայրս:

«Հայրս շատ ուզեց Ռոդենին հայտնել իր հիացմունքը», - գրում է Վիգենը

«Մոտեցանք, նայում էր նրան. մի ամրակազմ, սև մորուքով մարդ էր, որը չնայած տարիքին, աշխույժ էր և կենսունակ:
Ռոդենը ռուսներրի հետ որոշ բառեր փոխանակում էր ռուսերեն` մի քիչ գիտեր, ունեցել էր Ռուսաստանից եկած աշակերտներ, որոնց թվում էին նաև մեր հայրենակից Հակոբ Գյուրջյանը, ապագա անվանի արվեստագետ Գոլուբկինան և ուրիշներ: Այս ցուցահանդեսը նրա կենդանության օրոք երևի վերջին ցուցահանդեսը պիտի լիներ:
Մի քանի ամիս անց նրա մահվան լուրը ցնցեց ողջ գեղարվեստի աշխարհը»:

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am