Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Մուրադ Կոստանյան.Կենսագրություն

Մուրադ Կոստանի Կոստանյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1902, Հաֆթվան - փետրվարի 3, 1992 կամ հունվարի 3, 1989, Երևան), հայկական խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։

Կենսագրություն

1925 թվականին ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան։ 1925 թվականից աշխատել է Թիֆլիսի Ադամյանի անվան հայկական թատրոնում 1928 թվականից՝ Լենինականի Աճեմյանի անվան թատրոնում, 1930 թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1932 թվականից նկարահանվել է ֆիլմերում։ 1934 թվականից մանկավարժական գործունեություն է ծավալել, 1944 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Դերեր թատրոնում

Սերոբ (Վաղարշյանի «Վանքաձոր»)
Խաչո (Ա. Գուլակյանի «Արշալույսին»)
Խարիտոնով (Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ»)
Պրոտոպեյ (Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ»)
Եպիխոդով (Ա. Չեխովի «Բալու այգի»)
Իսայի (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»)
Բլագոյ (Բ. Նուշիչի «Փիլիսոփայության դոկտոր»)
Ֆորտունատո (Կ. Գոլդոնիի «Ձկնորսներ»)

Դերեր կինոյում

1933 - Լույս և ստվերներ
1937 - Կարո - Համբո
1938 - Զանգեզուր - դաշնակցական սպա
1939 - Լեռնային արշավ - վարսավիր
1939 - Մեր կոլխոզի մարդիկ - պահեստապետ
1939 - Սևանի ձկնորսները - Գրիգոր
1943 - Դավիթ Բեկ - Ռաշիդ-միրզա
1954 - Մանրուք - Գալուստ
1954 - Փեսատես - ուղևոր
1955 - Հասցեատիրոջ որոնումները - կոշկակար
1956 - Սիրտն է երգում - քարտաշ
1958 - Առաջին սիրո երգը - Տիգրան Վարունցի հարևանը
1959 - 01-99 - Պետրոս
1966 - Մեր քաղաքի մարդիկ. Ավդոյի մեքենան- Սամսոն
1969 - Ձախորդ Փանոսը - գյուղացի
1973 - Ժայռը - Մատվեյ Եգորիչ
1975 - Հարսնացու հյուսիսից - Մուրադ
1980 - Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա
1982 - Երջանկության մեխանիկան - Արտավազդ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի