Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Չինար ես

Չինար ես, կեռանալ մի,
Յա՛ր, յա՛ր, յա՜ր,
Մե՛ր դըռնեն հեռանալ մի.
Յա՜ր, յա՜ր, յա՛ր.
Յա ր, նա նա՛յ, նայ, նա՛յ, նա՜յ, նա՜յ։
Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՛յ։

Յա՛ր, քո աստված կըսիրես,
Յա՜ր, յա՛ր, յա՛ր։
Հեռու ես, մոռանա՛լ մի։
Յա՛ր, յա՛ր, յա՛ր։
Յա՛ր, նա նա՜յ, նայ, նա՛յ, նա՛յ, նա՚յ
Նայ նա՛յ, նայ, նա՛յ, նա՛յ։

Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հեոացել ես՝
Աչքերըս լիքը լաց ա։

Էս գիշեր երազ տեսա,
Հերկերըս վարած տեսա,
Ամոթ քեզի, ա՚յ տըղա,
Քու յարը տարած տեսա։

Հայ ժողովրդական «Չինար ես» երգն է՝ Հասմիկ Պապյանի կատարմամբ։
Մշակումը՝ Կոմիտասի։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։