Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Ապրե՜ս, Բոբի …

Բոբին և Բաբան սովորում էին ծառ բարձրանալ: Բոբին արդեն կարողանում էր տասնյակ մետրերով բարձր-բարձր ծառեր մագլցել:
- Մեկ, երկու, այ այդպես, ապրես Բոբի, ապրես Բաբա,- խրախուսում էր մայր արջը:

Բոբին ու բաբան ստիպված էին մագլցելով բարձրանալ աշխարհի ամենաբարձր ծառը: -Տեսնես ինչու է մայրիկը մեզ ստիպում այսքան չարչարվել,- սրտնեղվում էր Բոբին ու Բաբայից դանդաղ էր մագլցում ծառը:

- Վայ, էս ուր ենք հասել, հիմա ոնց պիտի գետնին իջնենք,- ծառի վերևից ներքև նայելով վախեցավ Բոբին:

Բոբին ու Բաբան զգուշորեն իջան բարձր-բարձր, աշխարհի ամենաբարձր ծառից: Նրանք այնքան նման էին մայր արջին: Նրանց մորթն էլ գորշ գույն ուներ, ինչպես մայր արջի մորթը: Նրանք կարողանում էին գլորվել` չվնասվելով, կարողանում էին ծառ բարձրանալ, կարողանում էին մայրիկի հետ հատապտուղներ հավաքել: Ջան, ինչ լավ էր, մայր արջը կիսել էր գետնին տապալված փտած մի ծառաբուն, հիմա Բոբին ու Բաբան էլ կմասնակցեն խուճապահար մրջյունների համտեսին: Ինչ կա որ, նրանց համար սովորական բան է մրջյուններ, բզեզներ, թրթուրներ, նույնիսկ գորտեր ու ձկներ ուտելը: Բոբին շատ հետաքրքրասերն էր, նա ինքն էլ էր պոկոտում ծառաբնի կեղևը:

- Այո, ստացվում է մրջյունների որսը: Բոբին այնքան էր տարվել մրջյուններով, որ չնկատեց էլ, որ մայր արջն ու Բաբան կողքից հեռացել են: Անսովոր խշխշոց լսելով Բոբին շրջվեց: Նրան էր մոտենում խոշոր մի գազան, որն իսկի նման չէր իր մորը: Նա ավելի խոշոր մարմին ուներ, նրա մորթը ավելի բաց գույնի էր: Աչքերի գույնը տեսնել Բոբին չէր էլ ուզում: Նա զգաց միանգամից, որ այդ կենդանին գազան է և մոտենում է, որ պատառոտի իրեն: Քիչ էլ` հիմա կհասնի Բոբիին ու կհոշոտի նրան: Բոբիի մտքովն էլ չանցավ վազել-գտնել մորը:Նա այնպիսի արագությամբ բարձրացավ աշխարհի ամենաբարձր ծառը, որ գազանը չհասցրեց բռնել նրան:

- Մըըռ, մըըռ,- սուր ձայնով կանչում էր Բոբին: Չէ, մայրը նրան չէր լսում, թե չէ կհասներ օգնության: Բոբին ծառի վրա մնաց այնքան ժամանակ, մինչև այդ վայրենին հեռացավ: Նա իջավ ծառից ու վազեց մոր ու քրոջ մոտ, որ մոտերքում հատապտուղներ էին ճաշակում: Որքան շատ էր նա սիրում մորը, որքան քաղցր էր նա Բոբիի համար: Երբեք այդպես համով չէր կերել մայրական կաթը: Բոբին կատարվածի մասին ոչինչ չասաց մայր արջին ու Բաբային:

Միասին այնքան երջանիկ էին…

Աղբյուր՝ Impoqrik.am