Այսպէս է ասում Տէրը. «Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն:Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք»(Իմաստ. Սողոմոնի 6:11-12)

Զավեն Կոշտոյան․ «Մենք ենք, մեր քաղաքը»

Հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ՝ Զավեն Աղասու Կոշտոյանը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 7-ին։ 

1950-1955թթ սովորել է Ս. Դ. Մերկուրովի անվան Գյումրու նկարչական դպրոցում : 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1995-1997 թթ. եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչ։ 1997 թվականից դասավանդել է ԵԳԱ Գյումրու մասնաճյուղում։

1977թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2006թ.՝ Գյումրու «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2008թ.՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված «Հայաստանը և հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով մրցույթում երկրորդ մրցանակին, 2011թ.՝ «Թեքեյան» մշակութային միության «Բաբկեն և Անահիտ Մկրյան» առաջին մրցանակին: