Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Կոմիտաս. Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ,
Նախշուն կաքավիկ:

Քու բուն հյուսած ծաղիկներով,
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լցված ցող ու շաղով,
Քնես կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ,
Նախշուն կաքավիկ:

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պստիկ կտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր, կարմիր տոտիկներով
Կշորորաս ճուտիկներով:
Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ,
Նախշուն կաքավիկ:

Կատարում՝ Հասմիկ Պապյանի:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբ` դիրիժոր Սերգեյ Սմբատյան։