Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Լևոն Լարենց.Կենսագրություն

Լևոն Լարենց (Քիրիշճյան) (1882 - 1915), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ 1890-ական թվականների վերջերից արձակ և չափածո ստեղծագործություններով աշխատակցել է պոլսահայ մամուլին։ Կարճ ժամանակ «Բյուզանդիոն» օրաթերթի խմբագրությունում աշխատելուց հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ հրատարակել է «Ձայն հայրենյաց» թերթը։

Իր չափածո ստեղծագործությունները հետագայում տպագրել է առանձին գրքով՝ «Դրախտի երգեր» խորագրով (Թիֆլիս, 1908)։ Անգլերենից թարգմանել է Լինչի «Արմենիա» գիրքը (համառոտ), իսկ ֆրանսերենից՝ «Ղուրանը» (Կ. Պոլիս, 1911)։