Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Անտունի

Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:
Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
- Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կզարներ, չէր խառնի հիրոր:
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր:
Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր:
- Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

Խոսք երաժշտություն՝ Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Կատարում՝ Արմենակ Շահմուրադյանի