Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո)․ Կենսագրություն

Գևորգ Ստեփանի Գրիգորյանի (Ջոտտո) (1897, նոյեմբերի 12 (նոյեմբերի 24), Թիֆլիս - 1976, նոյեմբերի 23, Երևան), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։

Կենսագրություն
1916-1920 թթ. սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում, որտեղ սովորել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Լ. Գուդիաշվիլու հետ, դասատու՝ Եղիշե Թադևոսյան
1921 թվականին երիտասարդ դերասանների խմբի հետ, որոնց գլխավորում էր Սուրեն Խաչատրյանը (Արամ Խաչատրյանի եղբայրը), մեկնել է Մոսկվա՝ ուսանելու
1921-1923 թթ.` Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում, անդամագրվել է նկարիչների «Հայարտուն» միությանը
1922 թվականին սկսել է նկարչության դասեր տալ աշխատանքային դպրոցներում
1948 թվականին սկսվում են մոռացության տարիները։ Հուսահատության և անելանելիության մեջ հայտնված նկարչի կողմից այրվում է 300 գեղանկարչական աշխատանք
1948-1957 թթ. հեռացվում է Վրաստանի նկարիչների միությունից
1962 թվականին տեղափոխվել է Երևան
1977 թվականին Երևանում հիմնադրվել է Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը
Աշխատանքները գտնվում են Ջոտտոյի թանգարան-արվեստանոցում, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ

Գևորգ Գրիգորյանը ստեղծել է գունային և գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնցում դրսևորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուսական, վրացական, հայկական մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Գրիգորյանի փոքրաչափ գործերում։ Նրա կտավներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ։

«Եղնիկներ», 1917 թ.
«Դերասան Աբովյանի դիմանկարը», 1921
«Բնանկար», 1922
«Նատյուրմորտ անձեռոցիկով», 1922
«Հայկուհու դիմանկարը», 1922
«Գրկախառնություն», 1925
«Երգահան Արմեն Տիգրանյանի դիմանկարը», 1925
Դիանա, 1926
Հովհարով աղջիկը, 1926
Ստեփան Շահումյան, 1926
Ռեքվիեմ Առաջնորդի մահը, 1927
«Մոր դիմանկարը», 1929
«Նատյուրմորտ։ Մրգեր», 1929
«Հերոսի մահը», 1929
Վիրավոր բանվորը, 1933
«Դիանայի դիմանկարը», 1945
«Երեք նկարիչ» (Լ. Գուդիաշվիլի, Վ. Խոջաբեկյան, Ն. Փիրումանի), 1959 թ.
«Նատյուրմորտ կիտրոններով», 1962
«Մայրս և ես», 1972

Ցուցահանդեսներ

1918 թ. մասնակցել է դպրոցի աշակերտների հաշվետու ցուցահանդեսին
1927 թ. մասնակցել է թբիլիսյան նկարիչների ցուցահանդեսին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների արվեստների ցուցահանդեսին (Մոսկվա)
1929-1948 թթ. մասնակցել է Երևանում և Թբիլիսիում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին
1965 թ. առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, Երևան
1972 թ. մասնակցում է Անդրկովկասի նկարիչների ցուցահանդեսին, Մոսկվա