Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Արայիկ Ալեքյան. Կենսագրություն

Արայիկ Ժորայի Ալեքյան (օգոստոսի 9, 1959, Վեդի, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2011)։

Կենսագրություն

1979 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1986-1989 թվականներին` սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի Երևանյան մասնաճյուղում։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ցուցահանդեսներ

2012 թ. «Դրախտի որոնումներում», Հայաստանյան նոր ֆիգուրատիվ արվեստ, Պեզարո, Իտալիա
2012 թ. «Անտիկյան» պատկերասրահ, Երևան
2011 թ. «Նախնիների պար», Հայաստանի ազգային պատկերասրահ
2011 թ. «Արվեստների քաղաք» ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
2011 թ. «Սարդ» ցուցահանդես, ԵվրոԷքսպո 2011, Դուսենդորֆ, Գերմանիա
2008, 2007, 2006, 2004 թթ. Բացօթյա ցուցահանդես, Շառլ Ազնավուրի հրապարակ, Երևան, Հայաստան
2007, 2003 թթ. Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
2007 թ. Բացօթյա ցուցահանդես «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, Երևան, Հայաստան
2006 թ. «Ձի», «Ցուլ», «Արջ» քանդակների ցուցադրություն Բրյուսելում, Բելգիա
2005 թ. «Կովկասյան արվեստ ասոցիացիա» Բիենալե, Վրաստան
1999 թ. Միջազգային մշակութային փառատոն, Բեյրութ, Լիբանան
1998 թ. ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
1998 թ. Ավանգարդ արվեստ, Երևան, Հայաստան
1998 թ. Ավանգարդ արվեստի միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
1982-1991 թթ. Հանրապետական ցուցահանդեսներ Հայաստանում
1991 թ. «Գոյակ» արվեստ-բիզնես ասոցիացիա, Հայաստան
1990 թ. «Աշխարհի երիտասարդները» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
1989 թ. Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
1983 թ. «Քանդակ 83» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան

Մրցանակներ

2002 թ. «Վահագն» մրցանակ «Ռնգեղջյուր» ստեղծագործության համար, Երևան
2005 թ. Սուրեն Տեր-Գրիգորյանի («Շողակաթ» հեռուստաընկերություն, Հայաստան)` «Երկաթից ծնվածը» Արայիկ Ալեքյանի արվեստի մասին ֆիլմը Փարիզում արժանացել է Էպոնա միջազգային փառատոնի Գրան-պրի մրցանակին

Պատկերասրահ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի