Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Լեմս Ներսիսյան. Կենսագրություն

Լեմս Սուրենի Ներսիսյան (1946, հոկտեմբերի 1), հայ նկարիչ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ՄԳԱ անդամ (1998), մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1998)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)։

Կենսագրություն

1966 թվականին ավարտել Է ՀՊՄԻ։ 1966 թվականից դասավանդում Է ՀՊՄՀ-ում, 1985 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1985 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ, 1995 թվականից՝ նկարիչների միջազգային ընկերության անդամ, 2003 թվականից՝ Ռուսաստանի դաշնության նկարիչների ստեղծագործական միության անդամ։ 2004 թվականին ընտրվել է Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Հեղինակել է մոտ 70 գիտական աշխատանքներ։ 28 հանրապետական և միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից է, որից 7-ը՝ անհատական։

Ստեղծագործական ուղի

Հեղինակ է «Գեղագիտական դաստիարակության տեսություն։ Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990), «Նատյուրմորտ։ Պեյզաժ» (1990, ալբոմ), «Գեղարվեստական կրթության հայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997) և այլ աշխատությունների։ Հեղինակ է մոտ 1500 նկարների, որոնցից շատերը պահպանվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։ Ստեղծել է բնանկարներ՝

«Լեռնային վտակ», 1998
«Գարուն», 1998
«Մարգագետին ճահճում», 1998
«Արագած», 1999
«Հայկական մոտիվ», 1999
«Կեսօր», 1999
«Ճահճուտ», 2000
«Շաղիկներ», 2000-2001

նատյուրմորտներ`

«Փշերով նատյուրմորտ», 1992
«Գարնանային նատյուրմորտ», 1998

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի