Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների» (Հովհաննեսի 10:1-2)

Երկինքը փուլ է գալիս

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:

- Վայ, Հավիկ-Մարիկ, - կանչում է հետևից, - երկինքը փուլ է գալիս:
- Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար, - հարցնում է Հավիկ- մարիկը:
- Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
- Դե, արի փախչենք, - ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
- Վա՜յ, Բադիկ-Տատիկ, - կանչում է Հավիկ-Մարիկը, - երկինքը փուլ է գալիս:
- Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Ճստիկ-ճուտիկն է ասում։
- Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
- Դե, եկեք փախչենք, - ասում է Սագիկ-Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
- Վա՜յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
- Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
- Բադիկ-Տատիկն է ասում:
- Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Հավիկ-Մարիկն է ասում:
- Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Ճստիկ-Ճուտիկն է ասում:
- Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
- Դե, եկեք փախչենք, - ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
- Աղա-Աղվես, Աղա-Աղվես, - կանչում է Հնդու-Թնդուն, - երկինքը փուլ է գալիս:
- Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
- Սագիկ-Խաթունն է ասում:
- Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
- Բադիկ-Տատիկն է ասում:
- Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Ճստիկ- Ճուտիկն է ասում:
- Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
- Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
- Էդ ի՞նչ եք ասում, - ասում է Աղա-Աղվեսը, - եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա-Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:

Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ դուրս չեն եկել:

Աղբյուր՝ Impoqrik.am