Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Միսաք Մեծարենց. Աղերսանք

Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո՜ւն, երազնեու ծաղիկ դողդոջուն.
Դո՜ւն` որ գիշերին մեջեն մըթագին
Հծծեցիր պարերգն իմ տենչանքներուն:

Դո՜ւն` որ ժըպտեցար, դուն` որ կը ժպտիս,
Ինծի տուր կաթը խանդաղատանքին.
Կիքե՛ր տո՛ւր հոգվույս, հըրայրքներ սրտիս,
Տենդոտ պահերու հուզմունքեն հեշտին:

Նոր բարբառումներ ու հոգվո համբույր,
Նոր նոր կսկիծներ ու ցա՛վ տուր ինծի.
Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույր
Թող որ շուրջն հըրուտ երազանքս հածի:

Պահե՛ր մոլուցքի, տենդի վայրկյաննե՛ր,
Տո՛ւր ինձ երազին ոսկելար նարոտ.
Երջանիկ ըրե սիրտս` որ լըռին էր,
Եվ կյանքս` որ հիմակ հույզի է կարոտ:

Կաթեցո՛ւր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո՛ւն եազնեու ծաղիկ հեշտալիր,
Դո՛ւն` որ գիշերուն մեջ հեծեծագին
Կյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր…