Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Ավետիք Իսահակյանի նամակը Գևորգ Կառվարենցին

Սիրելի պարոն Գևորգ կառվարենց.
Մեծ շնորհակալությամբ ստացա ձեր գրքույկը` «Գերեզմանի ծաղիկներ» որ պատվել էիք ինձ` ուղարկելով այն:
Ուշադիր` մի-երկու անգամ կարդացի, և թուլյ եմ տալիս ինձ իմ համեստ կարծիքը ասելու:
Ձեր տեքնիկը, արվեստը, ձևը շատ լավ է, նուրբ է ու նոր. Հանգերը ավելի քան ճոխ են, և այս առավելությունը հաճախ թերություն է:
Պոեզներիդ մեջ կան հայտ բերած քնքուշ, խորունկ ապրումներ, ոչ այս - աշխարհից:
Եվ կուզենայի, որ ավելի մտերիմ զգայիք Ձեզ կյանքին և նրա գեղեցկություններին, արևին ու լույսին, աղջկան և սիրո լիրիկ վշտերին:
Ուրիշ անգամներ Պոլսի թերթերի մեջ հանդիպել եմ Ձեր անունով` ուրիշ ծաղիկներ, ավելի բուրիչ, ինչպես պ. Թեոդիկի տարեցույցի մեջ եղածը. -
Վայ մեզ կերտող, վայ մեզ կոտրող բրուտին:
Թող բանաստեղծության Աստվածը Ձեզ ավելի ներշնչումներ տա: Դուք դեռ երիտասարդ եք, և կյանքը Ձեր առջև - չհնձված արտ:

Լավագույն բարևներով,
մնամ Ձեր`
Ավետիք Իսահակյան

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am