Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Սարմեն. Կենսագրություն

Սարմեն (ամբողջական անուն՝ Արմենակ Սարգսի Սարգսյան, մարտի 1, 1901, Պախվանց, Ոստան, Վանի մարզ, Թուրքիա - փետրվարի 18, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից: Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը: Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Դեպի աստված», լույս է տեսել 1919 թվականին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։ Մահացել է Երևանում:


Սարմենի հուշատախտակը Երևանում

Պարգևներ

Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Կարմիր աստղի շքանշան
«Պատվո նշան» շքանշան

Երկերի մատենագրություն

Դաշտերը ժպտում են (բանաստեղծություններ), Լենինական, Պետհրատի 4-րդ տպարան, 1925, 15 էջ։
Թռիչք (բանաստեղծություններ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 167 էջ։
Լենին հսկան, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
Սեփո (պոեմ), Երևան, Պետհրատ, 1939, 16 էջ։
Նվաճված երջանկություն (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1939, 32 էջ։
Երգաստան, Երևան, Հայպետհրատ, 1940, 272 էջ։
Նվեր, Երևան, Հայպետհրատ, 1940, 10 էջ։
Հերոսական մահ (պոեմ), Հայպետհրատ, 1940, 32 էջ։
Երկու առակ, Երևան, Պետհրատ, 1940, 11 էջ։
Աստղեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 52 էջ։
Հայրենիք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1944, 128 էջ։
Ծաղկունք (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 149 էջ։
Սրտի ձայնով (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1947, 126 էջ։
Յոթ երջանիկներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 56 էջ։
Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 192 էջ։
Ծաղկաձոր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 64 էջ։
Կորած ձեռքեր (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1954, 28 էջ։
Գագաթների կարոտը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 160 էջ։
Հայրենի տուն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 228 էջ։
Կարոտի կրակներ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, «Մեսրոպ Մաշտոց» և «Սպանված սեր» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1957, 244 էջ։
Խոսող ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 128 էջ։
Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի գործերից), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
Երգեր (նոտաներով, հայերեն և ռուսերեն), Երևան, Հայպետհրատ, 1959, 93 էջ։
Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
Հայոց սիրտ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, լեգենդներ, մանրանկարներ և «Լենինն ու բանաստեղծը» ու «Հայոսն ու Քարթլոսը» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1960, 287 էջ։
Բանաստեղծի աղբյուրը (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 512 էջ։
Կենաց բաժակ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 272 էջ։
Ծաղկավոր ձմեռ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 202 էջ։
Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1966, 431 էջ։
Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1967, 292 էջ։
Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
Երազանք (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 292 էջ։
Իմ հայրենի աղջիկները, Երևան, «Հայաստան», 1971, 160 էջ։
Մանուկների աշխարհում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
Քյոռօղլի, Երևան, «Հայաստան», 1974, 96 էջ։
Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1976, 326 էջ։
Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1977, 208 էջ։
Հայոս և Քարթլոս (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1979, 24 էջ։
Հայի աչքեր։ Մանրաքանդակ։ Երգեր ծովի, արևի ու գարնան։ Սիրապատում, Երևան, «Սովետական գրող», 1980, 248 էջ։
Սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 331 էջ։
Քյոռօղլի (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1981, 176 էջ։
Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է ԽՍՀՄ 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
Մեսրոպ Մաշտոց (պոեմ), Երևան, «Լույս», 1982, 24 էջ։
Կարոտի կանչ (հատընտիր), Երևան, 2001: