Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների» (Հովհաննեսի 10:1-2)

Ով որ բարձ­րաց­նում է իր ան­ձը, կխո­նարհ­վի, և ով որ խո­նար­հեց­նում է իր ան­ձը, կբարձ­րաց­վի (Ղուկ. 18:14)

Ի՞նչ հո­գով ենք մենք ա­ղոթ­քի կանգ­նում Աստ­ծո առջև, ի՞նչ կեց­վածք ու­նենք այդ պա­հին, ի՞նչ ենք վկա­յում մեր ան­ձի և ու­րիշ­նե­րի մա­սին, ինչ­պե՞ս կա­րող է այն­պես պա­տա­հել, որ մեկ ակն­թար­թում ի չիք դառ­նան մեր թվա­ցյալ ար­ժա­նիք­նե­րը, ո­րոնց վրա հույս էինք դրել. ա­հա այն հար­ցադ­րում­նե­րը, ո­րոնց պա­տաս­խա­նում է Հի­սու­սի կող­մից պատմ­ված «Փա­րի­սե­ցին և մաք­սա­վո­րը» ա­ռա­կը: Այն ուղղ­ված է նրանց, ով­քեր «...ի­րենք ի­րեն­ցով պար­ծե­նում էին, թե ար­դար են, և ար­հա­մար­հում էին ու­րիշ շա­տե­րին» (Ղուկ. 18; 9): Ներ­կա­յաց­վում են եր­կու ա­ղո­թող­ներ, ո­րոնց տար­բե­րու­թյունն ա­ղոթ­քում հայ­տն­ված հո­գու դրսևոր­ման մեջ է: Փա­րի­սե­ցին ինքն իր հետ ա­ղո­թողն է: Նա իս­կա­պես ե­րախ­տա­գետ չէ Աստ­ծուն, այլ մի ինք­նա­գոհ է, որ իր ան­ձը հա­մե­մա­տում է ու­րիշ­նե­րի հետ` նշե­լով նրանց բաց­թո­ղում­ներն ու ցու­ցադ­րե­լով իր ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը: Մաք­սա­վո­րը, սա­կայն, ա­սում է մե­ղա­վո­րի ա­ղոթքն ու Աստ­ծուն ցույց է տա­լիս իր մեղ­քե­րը` ա­ռանց նկա­տի ու­նե­նա­լու ու­րիշ­նե­րին: Ինքն ի­րեն հա­վա­նող պար­ծեն­կո­տը զղ­ջում չու­նի, ար­ժա­նա­վո­րու­թյուն էլ չու­նի, մարդ­կանց խա­բե­լով` կար­ծում է, թե Աստ­ծուն էլ է խա­բում: Միայն ու­րիշ­նե­րին երևա­լու հա­մար կա­տար­ված օ­րի­նա­պա­հու­թյու­նը ճշ­մա­րիտ ա­ռա­քի­նու­թյուն չէ, բուն ա­ռա­քի­նու­թյան հո­գին չկա դրա մեջ, միայն կեղևն է փայ­լուն, իսկ մի­ջու­կը` փտած: Աստ­ված ար­տա­քի­նը չի ըն­դու­նում, այլ սիրտ ու հո­գի է փնտ­րում: Իսկ մե­ղա­վո­րը կըն­դուն­վի Աստ­ծու կող­մից կա­տա­րյալ զղ­ջու­մով, որ պա­րու­նա­կում է ան­կեղծ ցավ, հա­տուց­ման պատ­րաս­տա­կա­մու­թյուն և չմե­ղան­չե­լու վճ­ռա­կա­նու­թյուն: Քրիս­տո­նեա­կան բա­րե­պաշ­տու­թյան ճշ­մա­րիտ սխ­րան­քի հա­մար հար­կա­վոր է փա­րի­սե­ցու ար­տա­քին բա­րի գոր­ծե­րին միա­ձու­լել մաք­սա­վո­րի ներ­քին խո­նար­հու­թյու­նը:

Այս սկզ­բունք­նե­րը ոչ միայն ա­ղոթ­քին են վե­րա­բե­րում, այլև ընդ­հա­նուր առ­մամբ` ա­մեն գոր­ծի: Քրիս­տո­նյան պար­տա­վոր է հետևել իր յու­րա­քան­չյուր ա­րար­քին, նույ­նիսկ խոս­քին ու հա­յաց­քին: Նրա կյանքն ազ­դում է իր ողջ շր­ջա­պա­տի վրա: Բայց այս­տեղ պետք է զգու­շա­նալ կեղ­ծա­վո­րու­թյու­նից. պետք չէ ար­տաք­նա­պես զար­դար­վել բա­րե­գոր­ծու­թյամբ ու ա­ռա­քի­նու­թյամբ, իսկ ներ­սից լց­ված լի­նել չա­րու­թյամբ ու ինք­նա­հա­վա­նու­թյամբ: Քրիս­տո­նյան պետք է ան­դա­դար աշ­խա­տի իր հո­գու փր­կու­թյան հա­մար. մաք­րի այն ա­ռատ ար­ցունք­նե­րով մեղ­քից ու չա­րի­քից, հետևի իր գոր­ծե­րին ու մտ­քե­րին` միշտ զո­րա­նա­լով Աստ­ծո շնոր­հով: Պետք չէ պար­ծե­նալ սե­փա­կան լավ ու բա­րի գոր­ծե­րով, հա­կա­ռակ դեպ­քում այդ գոր­ծե­րը կկորց­նեն ի­րենց ար­ժեքն ու նշա­նա­կու­թյու­նը: Խո­նարհ, ա­պաշ­խա­րող մե­ղա­վորն ա­վե­լի ար­ժե­քա­վոր է Աստ­ծո աչ­քին, քան նա, ով ար­դար է երևում ու պար­ծե­նում է դրա­նով: Բա­րի գոր­ծե­րի մա­սին պետք չէ շատ խո­սել, ո­րով­հետև դրանք գործ­վում են ոչ թե մեր կող­մից, այլ Աստ­ծո Շնոր­հի կող­մից` մեր մի­ջո­ցով: Ա­մեն բան մեր մեջ Աստ­ծուց է` բա­ցի մեղ­քից: Նա մեր մի­ջից շա­րու­նա­կա­բար ու­զում է ար­մա­տա­խիլ ա­նել պար­ծեն­կո­տու­թյան մո­լա­խո­տը` դրա տե­ղը ճշ­մա­րիտ բա­րե­գոր­ծու­թյուն և ա­ռա­քի­նու­թյուն սեր­մա­նե­լու հա­մար: Իսկ պար­ծեն­կո­տու­թյու­նը բթաց­նում է մարդ­կա­յին միտքն ու այն դարձ­նում ան­հա­ղորդ Աստ­ծո կամ­քի հան­դեպ: Պար­ծեն­կո­տը լց­ված է ինք­նա­խա­բեու­թյամբ. նա այդ­պես է երևում, այդ­պես քայ­լում և այդ­պես ա­ղո­թում: ՈՒ­րիշ­նե­րից մի կողմ քաշ­վե­լով, կար­ծես ա­սե­լով. «Ինձ մի՛ դիպ­չեք, ո­րով­հետև ես սուրբ եմ»,- նա «ա­ռան­ձին կանգ­նած» է ա­ղո­թում: Միան­գա­մայն գոհ ի­րե­նից, նա կար­ծում է, թե Աստ­ված և մար­դիկ նույն գո­հու­նա­կու­թյունն են ար­տա­հայ­տում իր մա­սին: Ո­չինչ այն­քան վի­րա­վո­րա­կան չէ Աստ­ծո հա­մար կամ այն­քան վտան­գա­վոր մարդ­կա­յին հո­գու հա­մար, որ­քան պար­ծեն­կո­տու­թյունն ու ինք­նա­գո­հու­թյու­նը: Սա ա­մե­նաան­հու­սա­լին, ա­մե­նաան­բու­ժե­լին է բո­լոր մեղ­քե­րից: Սրա­նից են ծն­վում ե­սա­սի­րու­թյու­նը, գլուխ­գո­վա­նու­թյու­նը, փա­ռա­սի­րու­թյունն ու ա­մե­նից կոր­ծա­նա­րար հպար­տու­թյու­նը: Իսկ հպար­տու­թյու­նը հենց Աստ­ծուն մեր­ժելն է. ե­թե ինչ-որ մեկն իր բա­րի գոր­ծը վե­րագ­րում է ի­րեն, այլ ոչ թե Աստ­ծո Շնոր­հին, ա­պա նա ի՞նչ է ա­նում, ե­թե ոչ ապս­տամ­բում Աստ­ծո դեմ և մեր­ժում Նրա գո­յու­թյունն ու ներ­կա­յու­թյունն իր կյան­քից ներս: Ով բարձ­րամ­տե­լով ի­րեն բո­լոր մարդ­կան­ցից վեր է դա­սում և իր հա­մար բո­լո­րից ա­վե­լի մաս­նա­վոր փառք ու պա­տիվ փնտ­րում, դուրս է գա­լիս մարդ­կա­յին կար­գից, և հույժ ի­րա­վա­ցիո­րեն է ա­մեն­քից ար­հա­մարհ­վում նա, ով բո­լո­րին ար­հա­մար­հեց: Իսկ այն գո­վես­տը, որ այդ­պի­սին լսում է, մար­դա­հա­ճո­ներն ի­րեն տա­լիս են ի­րենց շա­հա­սի­րու­թյան պատ­ճա­ռով: Ա­ռե­րես աս­ված գո­վես­տը, թե­կուզ և ճշ­մա­րիտ լի­նի, սին է և սնա­պար­ծու­թյան գրգ­ռիչ: Ա­ռա­քի­նու­թյու­նը, թեև ար­ժա­նի է զար­ման­քի ու գո­վա­սան­քի ու­րիշ­նե­րի աչ­քում և Աստ­ծո առջև, բայց ե­թե մար­դը թույլ է տա­լիս ի­րեն հպար­տա­նալ դրա­նով, ա­պա նա ընկ­նում է ա­մե­նա­ցածր աս­տի­ճա­նին և նման է դառ­նում դևին, որ եր­բեմն առ­նում է նաև Լույ­սի Հրեշ­տա­կի կեր­պա­րանք:

Այս­տե­ղից է ա­ռա­ջա­նում նաև ու­րիշ­նե­րին դա­տե­լու մեծ մեղ­քը: Դա­տե­լով ու­րիշ­նե­րին, ինք­նա­հա­վան մար­դը չի նկա­տում սե­փա­կան բա­րո­յա­կան մեր­կու­թյու­նը, որ ծածկ­վում է միայն Աստ­ծո Շնոր­հով: Այդ ներ­քին ամ­բար­տա­վա­նու­թյունն ար­տա­հայտ­վում է նաև մար­դու ար­տա­քին կեց­ված­քի ու շար­ժուձևի մեջ` սե­փա­կան բարձ­րա­հո­նու­թյամբ և մյուս­նե­րին վերևից նա­յե­լով: Իսկ խո­նարհն ու ա­պաշ­խա­րո­ղը «չի էլ հա­մար­ձակ­վում աչ­քե­րը եր­կինք բարձ­րաց­նել» (Ղուկ. 18; 13): Նրա կեց­վածքն ար­տա­հայ­տում է ոչ թե ա­նարգ ստր­կամ­տու­թյուն, այլ համ­բե­րու­թյուն, խո­նար­հու­թյուն և ինք­նաքն­նա­դա­տու­թյուն: Այդ­պի­սի հո­գին կմո­տե­նա Աստ­ծուն, ո­րով­հետև ան­կեղ­ծո­րեն թո­ղել է իր մե­ղա­վոր ըն­թաց­քը և ե­րախ­տա­պարտ է այն Շնոր­հի հա­մար, որ տր­վել է ի­րեն: Նա մտա­ծում է միայն իր վար­քի մա­սին, ոչ ո­քի չի դա­տում, ոչ ո­քից բարձր ի­րեն չի հա­մա­րում, այլ ըն­թա­նում է ինք­նաքն­նու­թյան ճա­նա­պար­հով և այդ­պես է ար­դա­րա­նում: Նրան բա­զում խոս­քեր պետք չեն. մաք­սա­վո­րը մեկ խոսք ա­սաց, և նրա ա­ղոթքն ըն­դու­նե­լի ե­ղավ: Ի տար­բե­րու­թյուն մաք­սա­վո­րի, փա­րի­սե­ցին շատ բան խո­սեց, բայց չար­դա­րա­ցավ ու մերժ­վեց:

«Ին­չո՞ւ է հպար­տա­նում մար­դը, որ հող է ու մո­խիր», - ա­սում է Ի­մաս­տու­նը (Սիր. 10; 9): Մարդն ան­կյալ ու մե­ղա­վոր էակ է և Աստ­ծո առջև պար­ծե­նա­լու ո­չինչ չու­նի: Ա­պաշ­խա­րու­թյան մի­ջո­ցով նա պետք է վե­րա­դառ­նա իր Երկ­նա­վոր Հոր մոտ և իր կյան­քը հանձ­նի Աստ­ծո Շնոր­հի ա­ռաջ­նոր­դու­թյա­նը, որ­պես­զի Աստ­ված բարձ­րաց­նի նրան, ով խո­նարհ­վում է:

Տեր Պարգև քա­հա­նա ԶԵՅ­ԼԱ­ՆՅԱՆ
Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նիհոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am