Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Վերադարձ

«Վերադարձ», 1972 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ։

Ֆիլմի հերոսը նշանավոր ֆիզիկոս է, որը Հայաստան է վերադարձել Ռուսաստանից։ Նրան հրավիրել են ղեկավարելու նորաստեղծ գիտահետազոտական լաբորատորիան։ Աշխատանքի ընթացքում նա բազում դժվարությունների է հանդիպում, սակայն խոչընդոտներով ընթացող նոր ճանապարհին գտնում է իր սերը։

Ռեժիսոր՝ Արման Մանարյան  
Սցենարի հեղինակ՝ Առնոլդ Աղաբաբով 
Օպերատոր՝ Լևոն Աթոյանց 
Կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան 
Նկարիչներ՝ Հրայր Կարապետյան, Մկրտիչ Գիզգիզյան

Դերերում

Հայկ - Վլադիմիր Մսրյան
Անահիտ - Անահիտ Թոփչյան
Կարեն - Կարեն Ջանգիրյան
Ռուբեն - Հակոբ Ազիզյան
պրոֆեսոր Բաբկեն Սեթյան - Խ. Երվանդ (Երվանդ Մանարյան)
ակադեմիկոս Գրիգոր Վանունց - Եֆիմ Կոպելյան
Արշակունի - Պարույր Սանթրոսյան
Գագիկ - Ստեփան Հարությունյան
Մակիչ - Հրաչյա Կոստանյան

Դրվագներում

Արկադի Արզումանյան, Վերջալույս Միրիջանյան, Խաչիկ Նազարեթյան, Կ. Ղազարյան, Հովհաննես Վանյան, Արաքսյա Մկրտչյան, Տատյանա Պիլեցկայա, Լիլիթ Բաբայան, Ա. Գաբրիելյան, Սուրեն Հովհաննիսյան, Ա. Սաղոյան, Էդուարդ Մուրադյան։