Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Վարդան Շահպարոնյան. Կենսագրություն

Վարդան Գասպարի Շահպարոնյան (նոյեմբերի 11, 1872, Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - օգոստոսի 1, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող: ՍԴՀԿ անդամ:

Կենսագրություն

Վարդան Շահպարոնյանը ծնվել է 1872 թվականին Ախալքալաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1903 թվականին ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Կալուգայի նահանգ (1908 թ.): 1909 թվականից եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ծխական դպրոցի տեսուչ, հոգաբարձու, 1914 թվականին կառուցել է դպրոցի նոր շենք): 1913 թվականին հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը: 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը: 1917 թվականից եղել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի նախագահ, 1921 թվականից՝ Ախալքալաքի գավկոմի տնտեսագիտական, 1921-1923 թթ.՝ լուսավորության բաժինների վարիչը: 1920-ական թվականներին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայ օգնության կոմիտեում: Մահացել է Երևանում:

Ստեղծագործություններ

Շահ-Պարոն գրական ծածկանունով լույս են տեսել Վարդան Շահպարոնյանի հետևյալ գրքերը՝

Անտոն Սիմոնիչ, 1905 թ.
Արմէն եւ Ֆաթման, 1909 թ.
Արցունքի ծով, 1912 թ.
Գող՝ սիրտը դող, 1912 թ.

Մահացել է Երևանում:

Լրատվական Ռադիո` «Երկիր Զաբախա»: