Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Ջրառատի Ս. Կարապետ եկեղեցի

Ջրառատի կենտրոնում գտնվող Ս. Կարապետ եկեղեցին է: Հարավային մուտքի ճակատին փորագրված է կառույցի հիմնադրման վկայագիրը, համաձայն որի 1628 թվականին Աստվածատուր երեցը` իր և բոլոր քրիստոնյաների հոգու փրկության համար կառուցել է այս աղոթատունը: Չնայած վիմագրության մեջ նշված է ,,շինեցի,, սակայն ըստ ուսումնասիրողների, դժվար է միանշանակ պնդել, որ Աստվածատուր երեցն է այն կառուցել: Սուրբ Կարապետն իր ճարտարապետական հորինվածքով 16-18-րդ դարերի եռանավ բազիլիկ կառույց է: Եկեղեցու պատերի մեջ ագուցված են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված, 9-13-րդ դարերով թվագրվող, խաչքարեր և տապանաքարեր, որոնք ևս փաստում են նույն վայրում առավել հին եկեղեցական կառույցի գոյության մասին:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի