Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Բեմանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, հոդվածներ և պիեսներ... Գիգո Շարբաբչյան (լուսանկարներ)

ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ բեմանկարիչ, գեղանկարիչ Գրիգոր (Գիգո) Շարբաբչյանը (1884 թ. Թբիլիս -1942 թ. Թբիլիսի) իր հաստոցային կտավներում ներկայացրել է Թբիլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները: Ունի հիանալի կատարված բնանկարներ: Ձևավորել է բազմաթիվ բեմադրություններ:
Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում: Գրել է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմ.՝ 1927, Կիրովական) և արվեստաբանական հոդվածներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913), Երևանում (1927):

Րաֆֆու, Հովհ. Թումանյանի, Մուրացանի, Ծերենցի, Գ. Արծրունու, Ջիվանու, Նար-Դոսի, Հ. Հակոբյանի, Հ. Աղաբաբի, Մ.Եկմալյանի և այլ մեծերի (ավելի քան երեսուն հայ երախտավորների) աճյուններն են գտնվում Թբիլիսիի հայ մշակութային գործիչների պանթեոնում։ Նրանց աճյունները նախկին Խոջիվանքի գերեզմանատան տարբեր անկյուններից, ինչպես նաև քաղաքի այլ վայրերից Րաֆֆու հուշասյան մոտ են բերվել և թաղվել XX դ. երեսունական թվականներին Գիգո Շարբաբչյանի նախաձեռնությամբ և մի քանի նվիրյալների օժանդակությամբ: Այդ վտանգավոր տարիներին, երբ նախատեսված էր Խոջիվանքի գերեզմանատան տարածքում հիմնել «Բարեկամության զբոսայգի», Շարբաբչյանը, իր կյանքը վտանգի ենթարկելով, գերեզմանոցում հանգչող ավելի քան հազար հայ մտավորականների աճյուններից կարողացել է փրկել միայն երեք տասնյակը (Բ. Սեյրանյան, Օ. Օքրոյան, Պանթեոն մեծաց, Թբիլիսի, 1996)։

Ագուլիսի եկեղեցու ներքին տեսքը (էտյուդ)

Բնանկար. Ագուլիս (էտյուդ)

Բնանկար եկեղեցիով. Սուրամի հին եկեղեցին

Ագուլիսի կանայք

Ամպամած օր Սևանում

Բաթում (Էտյուդ)

Ծովային բնանկար

Սևանա կղզու ափը (էտյուդ)

Տաթև

Գորիս. Տներ

Սուրամի մի տուն

Կոմպոզիտոր Ռ. Մելիքյանը ժողովրդական երգեր հավաքելիս

Պարահանդեսում

Սայաթ-Նովա

Նկարահանում աղջկա (Կատինկայի) գերեզմանաքարի

Նկարահանում անհայտ կնոջ գերեզմանաքարի

Աղբյուր՝ Panorama.am