Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Լուսինե Զաքարյան․ Հայաստան, երկիր դրախտավայր

Հայաստան, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ Հայրենիք,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՜ն։

Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ
Ոգևորի ի նոր խրախույս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայսատա՜ն։

Հայաստան, անո՛ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՛ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Գետք քաջառաջք ադենաբուղխ
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ, փառք իմ միայն։
Հայաստան, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Հայաստան, ծնող դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան.
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Խոսք՝ Հովհաննես Միրզա - Վանանդեցու, (1772-1841 թթ.) 
Երաժշտություն՝ Գաբրիել Երանյանի (1827 - 1862թթ.): 
Մշակումը՝ Կոմիտասի: