Այսպէս է ասում Տէրը. « նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:» (Ղուկասի 21:14-15)

Օրոր

Աղվոր ես, չունիս խալաթ,
Էրթամ ով բերիմ պեխալատ, օրոր:
Էրթամ լուսընկան բերիմ,
Լուսուն աստղերը պեխալատ, օրոր:

Աղվոր ես, չունիս խալաթ,
Քու ամեն տեղդ է պեխալատ, օրոր:
Դուն ալ խալաթ բան մ’ունիս,
Քուն չունիս, արթուն կու կենաս, օրոր:

խալաթ (կամ՝ ղալաթ) - վատ, սխալ
պեխալատ (բեղալաթ) - առանց սխալի, առանց վատ կողմի

Հայ ժողովրդական օրորոցային երգ է՝ ավանդված Ակնա հայությունից: Մշակումը՝ Կոմիտասի:
Կատարում՝ Աննա Մայիլեանի: