Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Պերճ Ակնունի․ Կենսագրություն

Պերճ Ակնունի (1921, դեկտեմբերի 4, Կոստանդնուպոլիս - 1991, մայիսի 3, Երևան), հայ նկարիչ։

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ 1932 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Նախասիրած ժանրը բնանկարն է։ 1954 թվականից սկսած նրա ստեղծագործությունները ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում:

Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, մի շարք երկրների պատկերասրահների ֆոնդերում և հավաքածուներում։

Ստեղծագործություններ

«Ծաղկած ծիրանենին», 1957
«Ուռենին», 1961
«Թթենին», 1962
«Գարնանային էտյուդ», 1974
«Աշունը Նորքում», 1958
«Աշուն», 1967
«Աշնանային թոււի», 1968
«Ձմեռային բնապատկեր», 1957
«Ձմեռը Երևանում», 1957
«Սևանը ձմռանը», 1968
«Մեր բակը», 1959
«Բարեկամության փողոցը», 1967
«Կրակով», 1967
«Տոկիո», 1972
«Սևանում», 1957
«Գառնի», 1958
«Արագած», 1964
«Հրազդանի բնապատկեր», 1965