Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Տաթևի զանգակներ․ «Զար զընգը, զար զընգը, թող զընգա»

«Տաթևի զանգակներ» երգչախմբի՝ «Զար զընգը, զար զընգը, թող զընգա» խորագիրը կրող համերգային երեկոն՝ «Նարեկացի» արվեստի միությունում, նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Տաթևի զանգակներ» մանկական երգչախումբը հավաքական խումբ է, ձևավորված Տաթևի հարակից գյուղերից ընտրված տաղանդավոր երեխաներից. այն գործում է Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայել Վրդ. Գևորգյանի օրհնությամբ, Տաթևի վերածնունդ հիմնադրամի աջակցությամբ և խմբավար Լուսինե Սարգսյանի նվիրումով ու ջանքերով: