Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Թլկատինցի․ Հարությունյան Հովհաննես

Թլկատինցի (Հարությունյան Հովհաննես), (1860, գյուղ Թլկատին (Արևմտյան Հայաստանում) 1915), Մեծ եղեռնի զոհ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը։ 1887 թվականին հիմնադրել է Խարբերդի ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են Թլկատինցու ակնարկները, նորավեպերը։ Թլկատինցու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը։ «Գլխուդ ջուր դիր» (1896), «Գեղի նամակներ» (1892) շարքում, «Վերջին տեղը» (1900), «Ճախրակին առաջքը» (1900) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-1896 թվականների կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրքական իշխանություններից ու խուժանից։

1915 թվականին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել։

Ստեղծագործություններ

Գլխուդ ջուր դիր, 1896:
Վերջին տեղը, 1900:
Ճախրակին առաջքը, 1900:
Հին հաւատքս, 1895:
Այգիիս փշենին, 1898:
Բամբակ բերան, 1907:
Գաւաթ մը միայն, 1907:
Ճնճղուկներուն դատաստանը, 1908:
Էնդի դէմէն, 1902:
Ձալըմ տղան, 1904:
Ճամփորդն ու ճամփեցնողները, 1905:
Կտակը, 1911:
Իմ բախտս:
Մի հայիր:
Բերնովդ ըսեիր:
Հողը:
Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ:
Դեպի արևը:

Երկեր

Ո՞ր մէկուն ետեւէն (թատերախաղ), Պոսթըն, 1912, 139 էջ:
Թլկատինցին եւ իր գործը, Պոսթըն, 1927, 608 էջ:
Գյուղին կյանքը, Երևան, 1966, 362 էջ:
Թլկատինցի, Առանձար, Բաշալյան Լևոն, Երկեր, Երևան, 1982, էջ 25-255:
Պատմուածքներ: Գիւղի նամակներ, Վենետիկ, 1996, 100 էջ: