Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Արտուշ Պապոյան. Քանդակագործ

Արտուշ Կարապետի Պապոյան (փետրվարի 13, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն

Արտուշ Պապոյանը ծնվել է 1957 թվականին, Գյումրիում։ Սովորել է Գյումրիի թիվ 10 գեղարվեստի ուսումնարանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1982 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1993-2007 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության Գյումրիի մասնաճյուղի նախագահը։

Պապոյանի «Պար» քանդակը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, «Աղավնիներ» քանդակը՝ Մախաչկալայի ազգային թանգարանում։

Ստեղծագործություններ

«Հայուհի» («Տիրամայր»)
«Ջիվանին և Շերամը» զուգաքանդակ
«Վարդանանք» արձանախումբ
«Ավետիք Իսահակյանի դիմաքանդակ» (Գյումրիի համանուն դպրոցի բակում)
Մխիթար Գոշի կիսանդրի (բրոնզ, Գյումրիի դատախազության շենքի պատին)
Հիսուս Քրիստոսի արձանը Սիրիայում
«Անանիա Շիրակացու հուշարձանը» Հայոց այբուբենի պուրակում
Սայաթ-Նովայի հուշարձան
Նժդեհի հուշարձանը Գյումրիի Նժդեհի անվան հրապարակում
«Սասունցիներ» («Նանե» հյուրանոցային համալիրի բակում)
Հովհարով աղջիկը («Նանե» հյուրանոցային համալիրի բակում)
Քրիստոսի արձանը Ղարիբջանյան գյուղի մուտքի մոտ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժից զոհված երեխաներին

Պատկերասրահ

«Վարդանանք» արձանախումբ

Սայաթ-Նովայի հուշարձանը Գյումրիում

Անանիա Շիրակացու հուշարձանը Հայոց այբուբենին նվիրված հուշահամալիրում

«Հայուհի» («Տիրամայր») քանդակը Գյումրիի Անկախության հրապարակում

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ» հաղորդաշարի