Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Խնձորի այգին

«Խնձորի այգին», 1985 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված կինոնկար։ Ֆիլմը նկարահանվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով։

Սյուժե

Արդեն հասակն առած Մարտին ապերն ամուսնանում է Արևմտյան Հայաստանից գաղթած մի կնոջ հետ, սակայն ավագ աղջիկն ու վերջինիս ամուսինը Մարտին ապոր տանը տիրանալու համար ամեն քայլի դիմում են ժառանգությունը ձեռքից բաց չթողնելու համար։ Կնոջ մահից հետո Մարտին ապերը հուսահատված սկսում է կտրատել խնձորի ծառերը։

Դերերում

Մարտին - Սոս Սարգսյան
Նունուֆար - Ալլա Թումանյան
Սահակ - Ազատ Շերենց
Նոյեմ - Գալյա Նովենց
Անգին - Սոֆիկ Սարգսյան
Արտուշ - Ալեքսանդր Խաչատրյան
Վանես - Վլադիմիր Մսրյան
տարեց կանայք - Հայկանուշ Երեմյան, Ու. Պողոսյան
Մուշեղ - Էդվարդ Ենգիբարյան
հայր Սիմոն - Իշխան Ղարիբյան
ժամկոչ Անտոն - Նիկոլայ Գևորգյան
բժիշկ - Կարեն Ջանգիրյան
խանութպան - Վյաչեսլավ Շամիրյան
երեխաներ՝ Մարիաննա Խաչատրյան, Գևորգ և Գոռ Սեդրակյաններ