Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Լևոն Մադոյան. Կենսագրություն

Լևոն Մադոյան (1909, օգոստոսի 10, Ալեքսանդրապոլ - 1964, սեպտեմբերի 19, Երևան), հայ երաժիշտ-դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

Կենսագրություն

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության: 1923-1939 թթ. աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արևելյան գործիքների խմբում։ Կարճ ժամանակ Բաքվում աշխատելուց հետո նորից վերադարձել է ծննդավայր։ 1939 թվականին տեղափոխվել է Երևան, նվագել հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, ապա՝ ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլում։ 1952 թվականից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար:

Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր։ Վերականգնել է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ։ Կատարողական վարպետությամբ հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները։

Համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր:

Պատկերասրահ

Ուշացած լուսանկար արձանախումբը՝ նվիրված Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին

Լևոն Մադոյանի հուշատախտակը Երևանում

Տեսանյութը՝ «ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ» հաղորդաշարի